Պաշտոնական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակին կարժանանա iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելը
19/10/2017 19:07
Կիսվել

ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակին կարժանանա iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահական նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը: «Թոնի Ֆադելը ոլորտում լեգենդար անձնավորություն է. նա թվային iPod նվագարկչի ստեղծողն է: Մինչև 2008թ. Ֆադելն աշխատել է Apple ընկերությունում, որից հետո 2010թ. հիմնադրել է «Նեսթ Լաբս» ընկերությունը, որն այնուհետև շուրջ 3 միլիարդ դոլարով վաճառել է Google-ին: Նա ամենաերիտասարդ մրցանակակիրն է, որին մենք հյուրընկալելու ենք Հայաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Մուսայելյանը:

Նա հիշեցրեց, որ արդեն 8-րդ տարին է` հանձնվում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը, որի շրջանակներում ոլորտի հսկաները ժամանում են Հայաստան, հանդիպումներ ունենում ՏՏ ոլորտի երիտասարդ հայ մասնագետների, ուսանողների և դասախոսների հետ, մասնակցում տարբեր միջոցառումների: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի 8-րդ մրցանակակիր Է Թոնի Ֆադելը երկօրյա այցով Հայաստան կժամանակի նոյեմբերի 14-ին: «Այցի շրջանակներում տեղի կունենա նրա առանձնազրույցը Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ, մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը, հանդիպում Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ: Թոնի Ֆադելին Պոլիտեխնիկական համալսարանում կշնորհվի պատվավոր դոկտորի կոչում, որից հետո նա հանդիպում կունենա բուհի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այցի շրջանակներում նախատեսված է նաև «Հայփոստ» ընկերության կողմից նամականիշների մարման արարողություն»,- մանրամասնեց Հովիկ Մուսայելյանը:

Մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն ընդգծեց, որ մրցանակաբաշխության միջոցով ուշադրություն են սևեռում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարներին: «Տեխնոլոգիական զարգացումը մեր երկրի հեռանկարներից մեկն է, որում մեծ ներդրում են ունենալու հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները: Այս տարի Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ստանալու է մի անձնավորություն, ով ոլորտում նշանակալի համբավ ունի: Մենք շատ ենք կարևորում այս միջոցառման անցկացումը, որի հիմնական նպատակն է Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնել` որպես  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ առաջընթաց ունեցող երկիր»,- ընդգծեց Արմեն Գևորգյանը:

Մրցանակաբաշխության հովանավոր «Վիվա Սել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ շեշտեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի կարևոր հրամայականներից մեկն է: Նրա խոսքով` ոլորտը զարգացնելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ են պետք, որպեսզի Հայաստանը ոլորտում արձանագրած հաջողությունների և առաջընթացի առումով ավելի ճանաչելի դառնա: «Այս մրցանակաբաշխությունն էլ հենց դրան է միտված, քանի որ մենք մրցանակ ենք հանձնում ոլորտում լուրջ հաջողությունների հասած և համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց, ովքեր ժամանում են Հայաստան, իրենց փորձով կիսվում են երիտասարդ հայ մասնագետների հետ»,- ասաց Յիրիկյանը:

2009թ. հուլիսի 6-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի հինադրման վերաբերյալ հրամանագիրը; Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել են կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ունեն ներուժ դրականորեն անդրադառնալ պատմության ընթացքի վրա:

Նախորդ տարիներին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացել են «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրետը, Apple Computer կորպորացիայի հինադիր Սթիվ Վոզնյակը, Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջին,  Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Սիսկո Սիսթեմս» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Կասպերսկի» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն, ինտերնետի նախահայրերից մեկը համարվող Լուի Պուզեն:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88