Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Ucom. iPhone 8 և iPhone 8 Plus-ի վաճառք` Apple ընկերության պաշտոնական երաշխիքով
27/10/2017 14:55
Կիսվել

Ucom. iPhone 8 և iPhone 8 Plus-ի վաճառք` Apple ընկերության պաշտոնական երաշխիքով

Apple ընկերության կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն այսօր՝ հոկտեմբերի 27-ին Ucom-ը որպես Apple-ի մի քանի տարվա պաշտոնական գործընկեր մեկնարկեց iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների վաճառքը Հայաստանի Հանրապետության տարածքում: 

«Մեր երկրի համար նախատեսված նորագույն սմարթֆոնների խմբաքանակն այս տարի ևս պատրաստ է լիարժեք շահագործման Apple ընկերության կողմից միակ սերտիֆիկացված Ucom-ի 4G+ ցանցում: Ucom-ի սպասարկման սրահներում առկա են սմարթֆոնի «տիեզերական մոխրագույն», արծաթագույն և ոսկեգույն երանգները: Այն, ինչպես միշտ, վաճառվում է գնային մի քանի լուծման տարբերակով», – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Օրինակ՝ 64 ԳԲ հիշողություն ունեցող սմարթֆոնը հասանելի է 469 հազար դրամ մանրածախ վաճառքի գնով։ Այդ նույն մոդելը Ucom-ում հնարավոր է ձեռք բերել 24 ամսվա ապառիկի պայմանով՝ սկսած 0% կանխավճարից, 0% տարեկան տոկոսադրույքով և 0% միջնորդավճարով՝ բաժանորդագրվելով Ունիվերսալ Պյուս 5500 և բարձր հետվճարային սակագնային պլանի։ Այս պարագայում բարձրակարգ հեռախոսից բացի բաժանորդներն ամեն ամիս կստանան 750 րոպե՝ դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, Ռուսաստանի ցանկացած ցանց, ԱՄՆ և Կանադա զանգելու և 5 ԳԲ շարժական ինտերնետից օգտվելու համար:

Հավելենք, որ հոկտեմբերի 27-ից Ucom-ի Հյուսիսային պողոտայի գլխավոր սպասարկման կենտրոնում մեկնարկեց նաև Apple օրիգինալ աքսեսուրների վաճառքը՝ 1 տարվա պաշտոնական երաշխիքով: Այսպիսով, 1 տարվա պաշտոնական երաշխիքը գործում է ոչ միայն գնված սմարթֆոնների, այլև օրիգինալ աուդիո փոխարկիչ, լիցքավորման լար, EarPods ականջակալներ, անլար AirPods ականջակալներ, ինչպես նաև Beats Solo3, Beats EP On-Ear, Beats Studio, BeatsX, Powerbeats 3, Beats Pill+ ականջակալներ ձեռք բերելու դեպքում:

iPhone-ի սիրահարները կգնահատեն անլար լիցքավորման հնարավորությունը, 25% ավելի բարձր ձայնային հնչողությամբ բարձրախոսները, A11 բիոնիկ պրոցեսորի աշխատանքը, որը մինչև 70% ավելի արագ է, քան մինչ այս արտադրված iPhone-ի A10 Fusion պրոցեսորը:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41