Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Վարդան Արամյան․ Հայաստանի արտաքին վարկերի 65% արտոնյալ պայմաններով է
30/10/2017 14:21
Կիսվել

Վարդան Արամյան․ Հայաստանի արտաքին վարկերի 65% արտոնյալ պայմաններով է

Հայաստանը 2018թ. շարունակելու է մնալ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների ցանկում: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը ներկայացրեց այն գործոնները, որոնք թույլ են տալիս նման պնդում անել: Վարդան Արամյանը նախ շեշտեց, որ Հայաստանին տրամադրված արտաքին վարկերի մեծ մասը՝ 65 տոկոսն արտոնյալ պայմաններով են: «Դրա համար, երբ մենք խոսում ենք պարտքի կառավարելիության տեսանկյունից, շատ կարևոր է, թե ինչպիսի կառուցվածք ունի պարտքը: Ընդունված կանոն է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկերը հիմնականում արտոնյալ են լինում և դրանց մասով հիմնականում արտաքին ճգնաժամեր աշխարհում չեն նշմարվում: Կարևոր է նաև տոկոսադրույքը: Մեզ մոտ վարկերի գերակշիռ մասը ֆիքսված տոկոսադրույքով է, ինչն ազդարարում է այն մասին, որ հիմնականում պարտքի կառավարման տեսանկյունից հոսքերի գերակշիռ մասը մեզ համար տեսանելի է և անակնկալներ չենք կանխատեսում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց նախարարը:

Նախարարը հավելեց, որ պարտքի մարման միջին ժամկետի կոմֆորտ գոտին միջազգային պրակտիկայում 8-11 տարին է, իսկ Հայաստանը գտնվում է 8.5 տարի մարման տիրույթում, ինչը նշանակում է, որ այստեղ ևս ռիսկերը մեծ չեն: «Այս ցուցանիշի կարևորությունը կայանում է նրանում, որ որքան պարտքի մարման միջին ժամկետը կարճ է, այնքան պետությունը կարող է խնդիրներ ունենալ լիկդիվայնության հետ: Մենք տեսնում ենք, որ Հայաստանն այս առումով կոմֆորտ գոտում է»,-պարզաբանեց Արամյանը:

ՀՀ ֆինանսների նախարարը հստակեցրեց, որ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների համար արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցության առավելագույն շեմը 48 տոկոսն է, իսկ Հայաստանի համար 2018թ. վերջին այդ հարաբերակցությունը կլինի 41 տոկոս: Ընդ որում՝ նախարարը նկատեց, որ այդ հարաբերակցությունն այս պահին 43 տոկոս է, իսկ հաջորդ տարի այն նվազելու է՝ դառնալով 41 տոկոս:

Պարտքի նվազ բեռ ունեցող երկրների համար արտաքին պարտք-արտահանում հարաբերակցության առավելագույն շեմը 132 տոկոս է, իսկ Հայաստանի համար 2018թ. ակնկալվում է այդ հարաբերակցության 113 տոկոս:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11