
Bloomberg. Իվանիշվիլիի կարողությունը վերջին տարում աճել Է 300 մլն դոլարով
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կրկին հայտնվել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, որը կազմել Է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոկտեմբերի 30-ի դրությամբ Bloomberg-ի Billionaires Index վարկանիշի համաձայն, անցած տարվա ընթացքում Իվանիշվիլին իր կարողությունը ավելացրել Է 300 մլն դոլարով: Այսպիսով, հրատարակության վարկածով, աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց թվում Իվանիշվիլին հայտնվել Է 305-րդ տեղում: Bloomberg-ի տվյալներով, նրա կարողությունը գնահատվում Է 5,75 մլրդ դոլար, հաղորդել Է Sputnik-ը: