Սոցիալական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Ucom․ նվերներ՝ «ԱրմՌոբոտիքս 2017» մրցույթի հաղթող ճանաչված Արմաթի սաներին
03/11/2017 19:21
Կիսվել

Ucom․ նվերներ՝ «ԱրմՌոբոտիքս 2017» մրցույթի հաղթող ճանաչված Արմաթի սաներին

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը պլանշետներ է հանձնել Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներին: Լաբորատորիան Ucom ընկերության աջակցությամբ բացվել է երկու տարի առաջ ու կարճ ժամանակահատվածում արդարացրել է նախագծի պատասխանատուների սպասելիքները հայ-ադրբեջանական սահմանին ապրող պատանի ինժեներներից ու ծրագրավորողներից:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից իրականացվող ռոբոտների 10-րդ՝ հոբելյանական առաջնությունում Արծվաբերդի արմաթցիներն այնպիսի ռոբոտ էին պատրաստել, որն ըստ մրցույթի կանոնների, պետք է մրցութային դաշտում իրեր գտներ (խորանարդ, գունդ և ուռուցիկ բազմանկյուն), վերցներ դրանք և տեղափոխեր տվյալ ռոբոտին հատկացված պահեստային տարածք: Մասնագետները վստահեցնում են, որ տվյալ մրցույթն իր օտարերկյա համարժեքներից ավելի բարդ է: 3 ամսվա աշխատանքի արդյունքում եզրափակիչ փուլ էին անցել 12 թիմեր Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի մարզերից, ինչպես նաև Երևանից:

3-հոգանոց մրցանակակիր թիմն այսօր Արծվաբերդի հպարտությունն է: 700 հազար դրամ մրցանակն օգտագործելու են այլ նորարարական նախագծեր իրականացնելու նպատակով:

«Փոքրուց եմ ինչ-որ առարկաներ քանդել ու հավաքել, բայց «Արմաթ»-ի շնորհիվ է, որ սկսել եմ մտածել, թե ինչ կարելի է ստեղծել ուրիշների գործը թեթևացնելու համար: Օրինակ՝ հիմա մտածում եմ գյուղի համար օգտակար մի չորանոց նախագծելու մասին, որը կաշխատի արևային մարտկոցով, ու բոլոր գործողությունները կլինեն ավտոմատացված: Խնձոր լվանալը, կտրատելը, դասավորելը, չորացնելը պետք է իրականացվի սարքավորման միջոցով», – իր պլաններով կիսվեց Արծվաբերդի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Վահագն Զարգարյանը:

Վահագնը նախագծել է խելացի դռան մոդել, ստեղծել է ռադիոկապով աշխատող սարքեր, իր իսկ ձեռքով հավաքել է արևային մարտկոց: Սեփական ննջասենյակը դարձրել է մինի-լաբորատորիա, որտեղ մտնելու համար իր ստեղծած անվտանգության սարքի վրա կոդ է հավաքում:

«Այս այցն ինձ համար անձամբ ամենաոգևորիչն է: Եթե 16-ամյա Վահագնի թիմը մասնակցեր ԱՄՆ-ում կայացած ռոբոտների մրցույթին, որի առաջադրանքը Հայաստանի մրցույթի խնդրի համեմատ ավելի հեշտ էր, վստահաբար, առաջին տեղը կգրավեր: «Արմաթ» լաբորատորիաների ներդրման նախագիծը երկարատև է, ֆունդամենտալ ու ինժեներական մտածողություն ձևավորող: Դրա արդյունքը մակերեսային ու այժմեական չէ, այն խորքային փոփոխություններ է առաջացնելու կրթական համակարգում, ինչի ականատեսը կլինենք 4-5 տարի հետո », – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ Ucom ընկերությունը հանդիսանում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման խոշորագույն աջակիցը: Ucom-ի մոտ 150 մլն դրամ ներդրման շնորհիվ Հայաստանի մի շարք մարզերում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում գործում են 39 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ:   

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22