
Daimler AG-ի մասնակցությամբ էլեկտրամեքենաների լիցքավորման համաեվրոպական ցանց է ստեղծվում
Daimler AG, BMW Group, Ford Motor և Volkswagen Group (ներառյալ Audi և Porsche) ավտոկոնցեռնները ստեղծում են IONITY էլեկտրամեքենաների արագ լիցքավորման համաեվրոպական ցանց՝ High-Power Charging։
Մինչև 2020թ. նախատեսվում է կառուցել 400 արագ լիցքավորման կայան, 2018թ.-ին կկառուցվի 50 կայան։
Այս տարի արդեն շահագործման կհանձնվի 20 կայան, որոնք տեղակայված են Նորվեգիայի, Գերմանիայի և Ավստրիայի գլխավոր մայրուղիների վրա՝ 120 կմ հեռավորությամբ։