
«ՆՈՐՆԻԿԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 555 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Գունավոր մետաղներ արտադրող ռուսական խոշոր «Նորնիկել» ԲԲԸ-ի (ОАО "Норникель") հրապարակած տվյալների համաձայն ընկերության կրած վնասը 2008թ. ընթացքում կազմել է 555 մլն դոլար: Նշենք, որ 2007թ. ընկերության զուտ շահույթը կազմել էր 5,28 մլրդ դոլար: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթը կրճատվել է 18%-ով և կազմել 13,98 մլրդ դոլար: Հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը բացատրվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում շուկայում մետաղների իրացման գների կրճատմամբ: