ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 20/11/17
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 20-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 2.00 դրամով և կազմել 484.78 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.21 դրամով և կազմել 571.80 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 8.19 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.44 դրամով և կազմել 643.45 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 14.50 դրամով և կազմել 20017.93 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.39 դրամով և կազմել 266.29 դրամ: Պլատինի գինն աճել է 33.65 դրամով և կազմել 14604.12 դրամ: