Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բարեփոխումների ընթացքն ու իրականացված աշխատանքները
12/12/2017 08:34
Կիսվել

Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բարեփոխումների ընթացքն ու իրականացված աշխատանքները

ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Սևան» ազգային պարկ»-ի բարեփոխումների ընթացքը, ներկայացվել ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքները։ Վարչապետ Կարեն Կարապետյանին նախ ներկայացվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքի «Մաստեր պլանի» մշակման մրցույթի արդյունքները: Զեկուցվել է, որ փաստաթուղթը կառավարությանը կներկայացվի մինչ գալիք տարվա մարտ ամիսը: Վարչապետը հանձնարարել է մշակման աշխատանքներում ներգրավել նաև միջազգային փորձագետների:

Այնուհետև ներկայացվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից ընթացիկ տարում կատարված աշխա¬տանքները։ Նշվել է, որ «Սևան» ազգային պարկի կողմից ՀՀ առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել 82 հայց՝ անբարեխիղճ հողօգտագործողների պայմանագրերով նախատեսված 65 միլիոն դրամի վարձավճարներ գանձելու պահանջով, որից 42-ում ներառվել են նաև պայմանագրի լուծման պահանջներ։ Ընթացիկ տարում արդեն իսկ լուծվել է 14 պայմանագիր: Ազգային պարկի և իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջև ընդհանուր առմամբ կա կնքված 875 հողօգտագործման պայմանագիր: 875 տնտեսվարողից հողատարածքը շահագործում է 298-ը: Ընթացիկ տարում 260 հողօգտագործողի հետ աղբահեռացման պայմանագրեր են կնքվել, կանոնավոր կերպով աղբահեռացում է իրականացվում: Տարածքի բոլոր տնտեսվարողները ծանուցվել են կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման անհրաժեշտության մասին: Տարածքում, ընդհանուր առմամբ, նախկինից տեղադրված են 7 մաքրման կայան, 2017-ին տեղադրվել են ևս 3-ը։ Պարկի տարածքում իրականացվել են 78․103 հա ջրածածկ տարածքների անտառմաքրման, 8․18 հա անտառտնկման և 38644 հատ կողճաշիվային վերականգնման աշխատանքներ: Վահե Գուլանյանը տեղեկացրել է, որ պարկի տարածքում բավականին մեծ քանակի փշատերև ծառերի բնական վերաճ է արձանագրվել, ինչի համար տարվա ընթացքում իրականացվել են օժանդակող միջոցառումներ, և համապատասխան ֆինանսներ հայթայթելու պարագայում հնարավոր կլինի յուրաքանչյուր տարի նշված վերաճի հաշվին իրականացնել ևս 50 հա բարձրարժեք փշատերև անտառի հիմնում:

Ընթացիկ տարում «Սևան» ազգային պարկի» կողմից 5 ներդրումային ծրագիր է ներկայացվել։ ՀՀ ԿԱ քաղաքաշինական պետական կոմիտեի ներկայացուցիչների հետ այցելություն է կատարվել ներդրման տարածքներ, ինչի արդյունքում չորսը հավանության են արժանացել, մեկը ենթարկվել է փոփոխության։ Ներկայումս այդ ծրագրերը գտնվում են նախագծման փուլում, ինչի ավարտից հետո դրանք կներկայացվեն կառավարություն: Ներկայումս բանակցություններ են տարվում ևս 15 ներդրողի հետ՝ տարբեր ծրագրեր կյանքի կոչելու համար:

Զեկուցվել է, որ «Սևան» ազգային պարկի» կառավարման նոր պլանի կազմման համար առաջնահերթ խնդիրներից է պարկի ու դրան սահմանակից համայնքների միջև սահմանների և խնդրահարույց տարածքների պատկանելության հստակեցումը, ինչի համար ՊՈԱԿ-ը սկսել է իրականացնել ուսումնասիրություններ և չափագրման աշխատանքներ: «Սևան» ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանն ընդգծել է, որ նոր կառավարման պլանի կարևոր մաս կկազմի բիզնեսի խթանումը պարկի տարածքում։ Մասնավորապես, նախատեսվում է զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգստի ձևերի կազմակերպում` լողափնյա հանգիստ, առագաստանավային սպորտ, բատիսկաֆ-էքսկուրսիաներ, ռեկրեացիոն ձկնորսություն, ստորջրյա որս, թռչնադիտարկում, հետիոտն ուղևորություններ, բայքինգ, ձիավարություն, պարագլայդինգ, ագրոտուրիզմ, ձմեռային հանգստի ձևեր և այլն։ Ծրագրեր են իրականացվելու արդյունագործական ձկնորսության և խեցգետնի որսի կազմակերպման, ավազանային, լճակային, ցանցավանդակային ձկնաբուծության զարգացման, ինտենսիվ այգիների և ջերմոցների հիմնման, դեղաբույսերի հավաքման, վերամշակման ու արտադրության, այլընտրանքային էներգիայի ստացման ուղղություններով: Վերոնշյալ տնտեսական գործունեությունների բիզնես պլանները կներկայացվեն «Սևան» ազգային պարկի» զարգացման հայեցակարգի հաստատումից հետո:

Վարչապետ Կարապետյանը գոհունակություն է հայտնել իրականացված աշխատանքներից և համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել օժանդակել ազգային պարկում վերը նշված ուղղություններով ծրագրերի իրականացմանը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նախատեսվող ծրագրերը կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ակտիվացմանը, զբոսաշրջության ու ազգային պարկի գործունեության զարգացմանը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև գույքագրել ազգային պարկի տարածքում առկա գործող և անգործության մատնված օբյեկտները:

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26