LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ 27/05/09
Լոնդոնի London Metal Exchange (LME) բորսայում երեկ` մայիսի 26-ին, կայացած առևտրային շրջանների արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամսիների ֆյուչրսների գները հիմնականում նվազել են: Աճել է միայն նիկելի գինը` 1.23%, և կազմել է 12800 դոլար:
Ալյումինի գինը նվազել է 0.07%-ով և կազմել է 1441 դոլար, պղնձի գինը նվազել է 0.66% և կազմել է 4560 դոլար, անագի գինը նվազել է 1.27%-ով և կազմել է 13575 դոլար: Կապարի և ցինկի գները նվազել են 0.84%-ով և համապատասխանաբար կազմել են 1414 դոլար և 1480 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: