Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
«Ալիքի էֆեկտը». «FDi» ամսագիրը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի մասին
19/12/2017 12:28
Կիսվել

«Ալիքի էֆեկտը». «FDi» ամսագիրը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի մասին

Աշխարհահռչակ «Financial times» խմբի «FDi» ամսագրի տարեվերջյան համարում հրապարակվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի հարցազրույցը։ Գլխավոր խմբագիր Քորթնի Ֆինգարի հետ զրույցում ՀԶՀ ղեկավարը խոսել է, թե ինչպես կարող է սփյուռքը կամ ներկայացուցիչների ցանցը նպաստել դեպի երկիր ներդրումների աճին։ Հատված հարցազրույցից.

«Հ։ Որպես ՀԶՀ-ի (ներդրումների և արտահանման խթանման ազգային մարմնի) նոր գործադիր տնօրեն, Դուք նշել եք, որ ցանկանում եք ստեղծել կառույցի «2.0» տարբերակը։ Ի՞նչ է դա նշանակում։

Պ։ Ես նկատի ունեմ, որ անցյալում ֆինանսական ռեսուրսների մեծ մասն ավելի շատ նպատակաուղղված էր համաժողովներին, խթանման կամ մարքեթինգային միջոցառումներին, մինչդեռ այժմ մտածում ենք ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումների, այլ նաև օտարերկրյա նախագծային ներդրումների մասին։ Եթե նախկինում մենք Հայաստանը ներկայացնում էինք որպես վայր, վերջինի դեպքում ներկայացնում ենք կոնկրետ նախագծեր, որոնք հետաքրքիր են։ Այսպիսով, նախագծային թիմը, որը ստեղծում և գործի է դնում իրական ներդրումային ծրագրերը, խթանում է ոչ միայն Հայաստանը, այլ նաև գործնական բիզնես ծրագրեր, որոնց վրա աշխատում ենք:

Հ։ Արտերկրում ներկայացուցիչների ցանցի ընդլայնման որոշ ծրագրեր ունեք: Ի՞նչ դեր է դա խաղալու:

Պ։ Գաղափարն այն է, որ մենք պետք է բարձրացնենք իրազեկությունը մեր մասին և դրանով խթանենք արտահանման ու ներդրումների մտադրությունը։ Ռազմավարությունը շատ նման է ջրի կաթիլին. մի կաթիլ եք վերցնում և այն գցում ջրի վրա, որն ալիքներ է առաջացնում: Այսպիսով, մեր ռազմավարությունն այն է, որ այդ ալիքներն առաջանան: Կաթիլը կլինի Զարգացման հիմնադրամը: Դա հենց այն կետն է, որտեղ մենք կանգնած ենք։ Մենք լոկոմոտիվն ենք, շարժիչը, որը պատրաստվում է այն առաջ մղել։ Իսկ ալիքի առաջին շերտը պետք է լինի սփյուռքը:»

Հարցազրույցի ամբողջական տարբերակն` այստեղ. http://u.b24.am/2BcAhjl

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88