
Ուորեն Բաֆեթ. թվային արժույթների շուկան «վատ վերջ» է ունենալու
Խոշորագույն ներդրող և միլիարդատեր Ուորեն Բաֆեթն ամերիկյան CNBC հեռւոստաալիքին տված հարցազրույցում խոսել է թվային արժույթների ապագայի մասին։ Բաֆեթի կարծիքով կրիպտոարժույթների շուկան «վատ վերջ» է ունենալու, սակայն չի մանրամասնել, թե երբ և ինչ պատճառով։
Berkshire Hathaway-ի հիմնադիրը նշել է, որ ներդրումներ չի կատարել կրիպտոարժույթներում՝ հավելելով, որ լավ չի պատկերացնում թվային արժույթների տեխնոլոգիան։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա կեսից Bitcoin-ի փոխարժեքը 1,000 ԱՄՆ դոլարից հասել է 20,000-ի, և այժմ հաստատվել 13-16 հազար ԱՄՆ դոլարի շրջակայքում։