Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 418.00+1.00 EUR SELL - 425.50+1.00
OIL:  BRENT - 78.28-7.91 WTI - 74.52-8.22
COMEX:  GOLD - 4129.50+1.79 SILVER - 60.06+4.14
COMEX:  PLATINUM - 1769.70+6.98
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.49-0.06 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3454+0.21
STOCKS RUS:  RTSI - 881.14-1.02
STOCKS US: DOW JONES - 54085.88+1.71 NASDAQ - 26584.99+2.59
STOCKS US: S&P 500 - 7736.52+1.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 66300.44+3.66 TOPIX - 4046.17+2.13
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.82+0.24 SSEC - 3878.43+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 10879.38+0.20 CAC40 - 8666.63+0.61
STOCKS EUR:  DAX - 26202.35+0.77
05/08/2026  CBA:  USD - 366.14-0.87 GBP - 493.12-0.21
05/08/2026  CBA:  EURO - 422.56+0.06
05/08/2026  CBA:  GOLD - 48078+547 SILVER - 692+8.03
Կարեն Կարապետյանի օրակարգը Դավոսում չափազանց հագեցած է լինելու
19/01/2018 15:57
Կիսվել

Կարեն Կարապետյանի օրակարգը Դավոսում չափազանց հագեցած է լինելու

Դավոսի ֆորումը այն հարթակն է, որտեղ յուրաքանչյուր երկրի ներկայացուցչի ձայնն առավելապես լսելի է: Դավոսի համաժողովին Հայաստանի մասնակցությունը նաև կարևոր է երկրի ընդհանուր առաջխաղացման և իմիջի բարձրացման տեսանկյունից։ Այս մասին նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

-Մի քանի տարի ընդմիջումից հետո Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին, որին մասնակցում են գերտերությունների, համաշխարհային կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ի՞նչ կտա մասնակցությունը Հայաստանին: Քննարկվելիք հարցերից որո՞նք են մեր երկրի համար առավել նշանակալի:

-Իրականում դժվար է գերագնահատել Դավոսի տնտեսական համաժողովի կարևորությունը ու նշանակությունը: Կարծում եմ այստեղ կարող ենք առանձնացնել 2 հիմնական ուղղություն: Առաջինն այն է, որ այս հարթակում գլոբալ օրակարգի, ներկայիս համաշխարհային մարտահրավերների վերաբերյալ քննարկումների մաս կազմելու և այդ հարցերի շուրջ Հայաստանի տեսակետը ներկայացնելու հնարավորությունն է, քանի որ Դավոսի ֆորումը այն հարթակն է, որտեղ յուրաքանչյուր երկրի կամ ընկերության ներկայացուցչի ձայնը առավելապես լսելի է:

Երկրորդ կետը, որը կցանկանայի ընդգծել այն է, որ այս հարթակը բնականաբար շատ լավ հնարավորություն է մեկ վայրում հանդիպումներ ունենալ բազմաթիվ երկրների և խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև նոր կապեր և հնարավորություններ ձևավորել՝ թե՛ քաղաքական, թե՛ առավելապես տնտեսական առումով։ Ամեն հանդիպում տալիս է նոր ծրագրեր քննարկելու հնարավորություն և մենք յուրաքանչյուր հանդիպման հետ կապված ունենք առանձին օրակարգ և յուրաքանչյուր գործընկերոջը հետաքրքիր առաջարկներ: 

Իհարկե ավելորդ է խոսել նրա մասին, որ Դավոսի համաժողովին Հայաստանի մասնակցությունը նաև կարևոր է երկրի ընդհանուր առաջխաղացման և իմիջի բարձրացման տեսանկյունից։ Իրականում այս ամենը իրականություն դարձնելու համար երկար ամիսների հետևողական աշխատանք է տարվել:

-Գլոբալ տնտեսության մարտահրավերներին դիմակայելու խնդիրների լուծման գործում ինչպիսին կարող է լինել Հայաստանի ներդրումը:

-Կարծում եմ, որ որոշ հարցերում Հայաստանն ունի համեմատական առավելություն այդ խնդիրների լուծման ուղղությամբ պիլոտային ծրագրեր իրականացնելու հարցում։ Օրինակ, ինչպես հայտնի է, Հայաստանը կազմում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 17 նպատակներին հասնելու գլոբալ օրակարգի մաս։ Այդ նպատակներին հասնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձևավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկել և սահմանել է այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ սկզբունքներն ու նախնական գործիքակազմը։ Ի լրումն, ՀՀ կառավարությունը՝ ՌՆԿ-ի միջոցով, և ՄԱԿ-ի զարգացման գործակալությունը համատեղ ստեղծել են ԿԶՆ Ինովացիոն Լաբորատորիա, որն իրականացնելու է տարբեր վերլուծություններ և փորձարկումներ, որոնց նպատակն է առաջարկել լուծումներ, թե ինչպես կարելի է հասնել համապատասխան նպատակին, հաշվի առնելով սահմանափակ ռեսուրսները և ստանալ անհամաչափ դրական արդյունք` հաշվի առնելով կատարված ներդրումները։ Ընդ որում, այս մոդելը ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից  դիտարկվել է որպես ինովացիոն լուծում և մեր ընդհանուր նպատակն է այս մոդելի կիրառումը հնարավոր դարձնել նաև այլ երկրներում։

-Ի՞նչպիսի պատվիրակությամբ և երբ կկայանա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Դավոս:

-Վարչապետը մեկնելու է Շվեյցարիա հունվարի 22-ին: Նրա գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը և Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Էրիկ Գյուլազյանը:

-Կա՞ն արդեն պլանավորված հանդիպումներ այլ երկրների, միջազգային կառույցների պատվիրակների հետ:

-Նախատեսված են վարչապետի մի շարք հանդիպումներ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափում: Հանդիպումներ են լինելու տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ տնտեսական հարաբերություններ, հանդիպելու ենք տարբեր խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, որոնց, մենք գտնում ենք, որ որոշակի առումով կարող է հետաքրքրիր լինել Հայաստան մուտք գործելը կամ որոնց մեր երկիրը գործնական առաջարկներ կարող է անել։ Բացի այդ, բնականաբար, վարչապետը մասնակցելու է նաև ընդհանուր՝ այսպես ասած գլոբալ օրակարգի վերաբերյալ պատվիրակությունների ղեկավարների քննարկումների ու հավաքների, մասնավորապես՝ ֆորումի ամենաբարձր մակարդակի նիստին՝ Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL): Այնպես որ Կարեն Կարապետյանի օրակարգը Դավոսում չափազանց հագեցած է:

Հարցազրույցը՝ Անի Նազարյանի

05/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.14
-0.87
Եվրո (EUR)
422.56
+0.06
Ռուբլի (RUR)
4.5041
-0.0219
Լարի (GEL)
139.73
-0.35
48078
+547
Արծաթ
692
+8.03