Տնտեսական

USD BUY - 394.00+0.00 USD SELL - 399.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+1.00
OIL:  BRENT - 73.33-0.66 WTI - 69.69-0.97
COMEX:  GOLD - 2652.70+0.33 SILVER - 30.45+0.16
COMEX:  PLATINUM - 966.30+0.59
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.64+0.16 EUR/GBP - 1.0411+0.14
FOREX:  EUR/USD - 1.0411+0.14 GBP/USD - 1.2521-0.14
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43325.80+0.07 NASDAQ - 20020.36-0.05
STOCKS US: S&P 500 - 6037.59-0.04
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
Հայաստանում կիրականացվի արկածային տուրիզմի ապահովագրություն
24/01/2018 22:18
Կիսվել

Հայաստանում կիրականացվի արկածային տուրիզմի ապահովագրություն

Հունվարի 22-ին տեղի է ունեցել Հայաստանում առաջին անգամ կիրառվող արկածային տուրիզմի ապահովագրության գործընթացի մեկնարկին նվիրված շնորհանդեսը։

Նոր ապահովագրական արտադրանքը/պրոդուկտը, որը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի արկածային տուրիզմի ասոցիացիայի հետ համատեղ, ներկայացրել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը։ Արկածային տուրիզմի ապահովագրությունը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր վարում են ակտիվ կյանք և նախընտրում են ակտիվ հանգիստ կամ զբաղվում են սիրողական կամ պրոֆեսիոնալ սպորտով։

Շնորհանդեսի ժամանակ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության Անձնական ապահովագրության վաճառքների բաժնի ղեկավար Արմինե Բադալյանն իր ելույթում նշել է. «Պրոդուկտի ստեղծումը նախաձեռնվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից, այնուհետև իրենց խորհուրդներով մեզ շատ օգնեցին ակտիվ հանգստի ոլորտի մասնագետները և արդյունքում մշակեցինք փաթեթ, որը ծածկում է այդ ոլորտում առկա հիմնական ռիսկերը: Բոլորիս հայտնի է, որ սպորտը կապված է բարձր ռիսկի հետ և վնասվածք կարող են ստանալ ինչպես սկսնակները, այնպես էլ պրոֆեսիոնալները: Ունենալով ապահովագրական ծածկույթ, մարդիկ զերծ կմնան հետագա ֆինանսական խնդիրներից»:

«Արկածային տուրիզմի ապահովագրությունը երկար սպասված պրոդուկտ է: Հայաստանում, շնորհիվ պետություն-մասնավոր հատված ակտիվ ու արդյունավետ համագործակցության, արկածային, քայլարշավային, սպորտային զբոսաշրջության ոլորտներում էական զարգացումներ և հաջողություններ են գրանցվել, ձևավորվել և միջազգային ու ներքին շուկայում ներկայացվում են բազմազան զբոսաշրջային արդյունքներ։ Զարգացման ներկա փուլում ապահովագրական փաթեթների առաջարկն արդիական է և անհրաժեշտ՝ ի նպաստ հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդման և շարունակական բարձրացման։ Հատկանշական է և կարևոր, որ առաջարկվող ապահովագրական փաթեթների ծածկույթն ընդգրկում է նաև Արցախը», – իր խոսքում նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

Արկածային տուրիզմի ապահովագրությունը նախատեսված է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բնակիչների համար և գործում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այն ապահովում է 5 միլիոն դրամի սահմաններում ապահովագրություն դժբախտ պատահարներից։

Շնորհանդիսեն մասնակցեցել են Հայաստանում գործող 140 տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ։ Հյուրերի համար ստեղծված էր անմիջական ջերմ միջավայր, կազմակերպվել էին հետաքրքիր մրցույթներ և խաղարկություններ՝ գործընկերների կողմից նախատեսված բազմաթիվ նվերներով։

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11