Google Play հարթակում մեկնարկել է աուդիոգրքերի վաճառքը
Google կորպորացիան հայտարարել է Google Play հարթակում նոր բաժնի գործարկման մասին։ Նոր բաժինը նախատեսված է աուդիոգրքերի վաճառքի համար։ Մինչ այս հարթակում գործում էին միայն հավելվածների, խաղերի և ֆիլմերի բաժինները։
Սկզբնական շրջանում աուդիոգրքերը հասանելի կլինեն միայն աշխարհի 45 երկրի համար՝ 9 լեզվով։ Գրքերը հնարավոր է լսել Android, iOS սարքերի, Chromecast կցորդների և բրաուզերների միջոցով։ Աուդիոգիրքը գնելուց առաջ հնարավորություն կա անվճար ծանոթանալ գրքի բովանդակության հետ։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։