Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանում կգործարկի Tax-Free համակարգը
Forbes-ի ռուսական հրատարակությունը հայտնում է, որ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը Global Blue ընկերության հետ ստեղծում է համատեղ ձեռնարկություն՝ Ռուսաստանի tax-free օպերատոր։ Ստեղծվելիք ձեռնարկություն փայաբաժինների մասին դեռևս տեղեկություն չկա։
Tax-free օպերատորը կգործի ՌԴ բոլոր խոշորագույն առևտրային կենտրոններում: Tax-Free-ն կգործի նվազագույնը 10,000 ռուբլի գնումների համար, իսկ վերադարձի առավել գումարը կարող է կազմել 18%։
Ռուբեն Վարդանյանը կարծիք է հայտնել, որ Tax Free-ի գործարկումը դրական ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության վրա։ Հայազգի գործարարը համոզված է, որ այն զբոսաշրջության ոլորտում զգալի մրցակցային առավելություն կտա Ռուսատսանին։