
2017թ.-ին Հայաստանում սմարթֆոնների արտադրությունը նվազել է 15%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ին Հայաստանում արտադրվել է 1,430 բջջային հեռախոս (սմարթֆոն)։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 15%-ով։
Միևնույն ժամանակ համակարգիչների արտադրությունը նվազել է 18.2%-ով և կազմել 870 հատ, իսկ պլանշետների արտադրությունը նվազել է 70.4%-ով և կազմել 595 հատ։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։