Ֆինանսական

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 425.50-1.50 EUR SELL - 432.00-1.50
OIL:  BRENT - 109.47+2.38 WTI - 105.42+2.96
COMEX:  GOLD - 4555.80-1.29 SILVER - 77.16-9.13
COMEX:  PLATINUM - 1991.80-1.87
LME:  ALUMINIUM - 3652.50+2.04 COPPER - 14153.00+1.51
LME:  NICKEL - 19177.00-0.39 TIN - 56046.00+0.61
LME:  LEAD - 2009.00+1.08 ZINC - 3528.50+1.39
FOREX:  USD/JPY - 158.72+0.16 EUR/GBP - 1.1623-0.24
FOREX:  EUR/USD - 1.1623-0.24 GBP/USD - 1.3321-0.39
STOCKS RUS:  RTSI - 1134.62-0.92
STOCKS US: DOW JONES - 49526.17-1.07 NASDAQ - 26225.15-1.54
STOCKS US: S&P 500 - 7408.50-1.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 61409.29-1.99 TOPIX - 3863.97-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25962.73-1.62 SSEC - 4135.39-1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10195.37-1.71 CAC40 - 7952.55-1.60
STOCKS EUR:  DAX - 23950.57-2.07
15/05/2026  CBA:  USD - 368.23-0.55 GBP - 492.77-5.49
15/05/2026  CBA:  EURO - 428.95-2.78
15/05/2026  CBA:  GOLD - 55442+4 SILVER - 1027.4-0.5
Կոնվերս Բանկ. մեկնարկել է Պետո Պողոսյանի գեղանկարների ցուցադրությունը բանկի գլխամասում
09/02/2018 17:41
Կիսվել

Կոնվերս Բանկ. մեկնարկել է Պետո Պողոսյանի գեղանկարների ցուցադրությունը բանկի գլխամասում

Փետրվարի 9-ին Կոնվերս Բանկի Գլխամասի սպասարկման սրահում սկսվեց նկարիչ Պետո Պողոսյանի՝ Պետոյի աշխատանքների ցուցադրությունը, որտեղ ներկայացված է ջրաներկով կատարված 25 աշխատանք՝ քաղաքային նկարի ժանրում:

«Կոնվերս Բանկում գեղանկարչական աշխատանքների մշտական ցուցադրություն գործում է արդեն երկու տարի: Այս ժամանակահատվածում մեր հաճախորդներին ենք ներկայացրել ինչպես կայացած արվեստագետների, այնպես էլ Էորնեկեան դպրոցի սաների աշխատանքները՝ նպատակ ունենալով հաճախորդների համար սպասարկման հարմարավետ պայմաններ ստեղծել և նրանց հնարավորություն տալ զուգահեռաբար հաղորդակցվել ժամանակակից հայ գեղանկարչությանը»,- ասացին Կոնվերս Բանկում:

Ցուցադրության շրջանակներում Բանկի հաճախորդներին ներկայացված աշխատանքներին միավորում է ծնուդով Գյումրեցի երևանաբնակ Պետոյի սերը Հայաստանի երկու քաղաքների՝ Երևանի և Գյումրու նկատմամբ, ինչի համար էլ ցուցադրությունը կրում է «Սեր կա քաղաքում» խորագիրը:

«Ցանկացած քաղաք՝ այդ թվում Երևանն ու Գյումրին, ապրող էակ է: Ես սիրում եմ այս քաղաքները՝ իրենց բոլոր դրսևորումներով և փորձում եմ դրվագ առ դրվագ ներկայացնել դրանք՝ բնակիչներին, շինությունները, զարգացումները, տրամադրությունները՝ մարդկանց փոխանցելով այդ քաղաքների նկատմամբ իմ սերը»,- ասաց Պետոն՝ հավելելով, որ «ցուցադրության կազմակերպման նպատակով Կոնվերս Բանկի առաջարկը հաճելի անակնկալ էր իր համար, քանի որ «Բանկ-Մշակույթ» համագործակցության այս ձևաչափը նմանը չունի Հայաստանում»:

Նշվեց նաև, որ Կոնվերս Բանկը մտադիր է ցուցադրություն կազմակերպել նաև Բանկի՝ Գյումրու մասնաճյուղերից մեկում՝ գյումրեցիներին էլ հնարավորություն տալով հաղորդակից դառնալ Պետոյի քաղաքային տրամադրություններին:

15/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.23
-0.55
Եվրո (EUR)
428.95
-2.78
Ռուբլի (RUR)
5.0312
+0.0111
Լարի (GEL)
137.5
-0.1
55442
+4
Արծաթ
1027.4
-0.5