Beeline. մեկնարկում է Xiaomi Redmi 5A սմարթֆոնների վաճառքը
Beeline-ը հայտարարում է Xiaomi Redmi 5A սմարթֆոնների վաճառքի մեկնարի մասին:
Առաջարկի շրջանակում, որը գործում է մինչև 2018 թ. ապրիլի 10-ը, սմարթֆոնի գինը կազմում է 52 800 դրամ, ընդ որում 10 000 դրամը փոխանցվում է բաժանորդի հաշվին` «Սմարթ 1500» կամ «Սմարթ 1500 Մարզային» սակագնային փաթեթներից որևէ մեկին միանալու դեպքում։ Սմարթֆոնները հասանելի են նաև ապառիկով։
«Ձգտելով Beeline-ի ծառայությունները դարձնել առավել պարզ և հարմար՝ մենք մտածում ենք ոչ միայն սակագների մասին, այլև հասանելի և որակյալ սարքերի, որ կարող ենք առաջարկել հաճախորդներին։ Xiaomi նոր սմարթֆոնը հիանալի համատեղում է բարձր արդյունավետությունը, գրավիչ դիզայնն ու գինը։ Մենք դրան ավելացրել ենք նաև մեր ամենատարածված և արդիական սակագնային պլանը և ուրախ ենք գարնանային տոներին ընդառաջ հանդես գալ ոչ միայն պարզ, այլև շահավետ առաջարկով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:
———–
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: