Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Աշխատաժողով` հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների վերաբերյալ
06/03/2018 11:24
Կիսվել

Աշխատաժողով` հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների վերաբերյալ

Մարտի 5-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդանի Արամյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատաժողով հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների վերաբերյալ:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր գոհունակությունն է հայտնել Համաշխարհային բանկին և այն թիմին, որը մշտապես աջակցել է Հայաստանի Հանրապետությանը նմանատիպ բարեփոխումների իրականացման գործում: «Այս աշխատաժողովը և նմանատիպ հարթակները կարևոր են մեզ համար: Մենք կարողանում ենք մտքերի փոխանակում իրականացնել, ներկայացնել, թե ինչ ուղղությամբ ենք շարժվում, ինչպիսի մարտահրավերներ կան, և թե Համաշխարհային բանկի հետ մենք ինչ ընդհանուր տեսլականներ ունենք»-ասել է Արամյանը:

Նախարարն ընդգծել է, որ 2017 թվականից հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվողականության ոլորտը ՀՀ կառավարության և հատկապես ֆինանսների նախարարության կողմից գերակա խնդիր է համարվել, և կառավարությունը, թիրախավորելով մասնավորապես արտահանելի հատվածը, մշտապես աջակցում է այն ընկերություններին, որոնք ցանկանում են դառնալ առավել մրցունակ և դուրս գալ համաշխարհային հարթակներ:

 Վարդան Արամյանը մատնանշել է նաև ոլորտի բարեփոխումների՝ միջազգային պահանջներին համապատասխան հիմնական ուղղությունները. թարմացված, արդիական, համաշխարհային ստանդարտներին համապատասխան օրեսդրությունը, աուդիտի ոլորտում կրթական համակարգի բարելավումը, միջազգային չափանիշներին համահունչ որակավորման համակարգերի առկայությունը:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի խոսքով` նման միջոցառումներն օգնում են համալրել մասնակիցների գիտելիքները աուդիտորական գործունեության ոլորտում հանրային վերահսկողության դերի և աշխատակարգերի վերաբերյալ, ինչպես նաև ծանոթանալ միջազգային փորձին և աուդիտի ոլորտում մասնագիտացված հաշվապահական կազմակերպությունների գործունեությանը: «Մենք պատրաստ ենք աջակցել իրազեկման արշավի իրականացմանը, որի արդյունքում երկխոսություն կձևավորվի կառավարության և այլ շահագրգիռ կողմերի միջև` պայմանավորված հաշվապահական հաշվառման, աուդիտի և հանրային վերահսկողության մասին նոր օրենքի ընդունմամբ»,-ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի՝ նման հարթակները լավ հնարավորություն են ընձեռում մասնագիտական քննարկման արդյունքում վերհանել ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև փորձ է արվում ներդնել հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում Եվրամիության դիրեկտիվին և եվրոպական չափանիշներին համահունչ, մրցունակ, ֆինանսական պատշաճ կառավարմամբ  հաշվետվողական համակարգեր:

Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մեթոդաբանության և հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը,  միջազգային խորհրդատու, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ջոն Հուպերը: Աշխատաժողովի ավարտին տեղի է ունեցել նաև թեմատիկ քննարկում Հայաստանի տնտեսական զարգացման գործում ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի դերի վերաբերյալ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52