Բիզնես

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 85.08+0.38 WTI - 79.86+0.39
COMEX:  GOLD - 3990.10-1.00 SILVER - 55.45-2.91
COMEX:  PLATINUM - 1612.60-3.99
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.38+0.18 EUR/GBP - 1.1436-0.27
FOREX:  EUR/USD - 1.1436-0.27 GBP/USD - 1.3461-0.53
STOCKS RUS:  RTSI - 813.43-4.68
STOCKS US: DOW JONES - 52552.97-0.20 NASDAQ - 25881.95-1.47
STOCKS US: S&P 500 - 7533.77-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66835.54-2.79 TOPIX - 4028.79-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25008.60+1.33 SSEC - 3882.41-1.85
STOCKS EUR:  FTSE100 - 10572.24+0.54 CAC40 - 8377.86-0.05
STOCKS EUR:  DAX - 24915.49-0.34
16/07/2026  CBA:  USD - 366.57-0.68 GBP - 494.98+2.94
16/07/2026  CBA:  EURO - 420.09+0.8
16/07/2026  CBA:  GOLD - 47875-246 SILVER - 682.97-0.44
2017թ.-ին պետական ռեգիստրը գրանցել է 4,443 ՍՊԸ, որոնցից 150-ը էլեկտրոնային կարգով
21/03/2018 11:11
Կիսվել

2017թ.-ին պետական ռեգիստրը գրանցել է 4,443 ՍՊԸ, որոնցից 150-ը էլեկտրոնային կարգով

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը նախատեսում է առաջիկա 2 տարվա ընթացքում ամբողջությամբ անցում կատարել գրանցումների էլեկտրոնային համակարգի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Գարուշ Դավթյանը՝ ներկայացնելով 2017 թվականի աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

– Պարոն Դավթյան, 2017 թվականն ինչպիսի՞ տարի էր ձեր համակարգի  համար: Ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք:

– 2017 թվականն աշխատանքային ծավալների առումով նախադեպը չունեցող տարի էր: Նախորդ տարին ինտենսիվ փոփոխությունների համար հիմքեր ստեղծելու ժամանակաշրջան էր: Այդ համատեքստում լայնածավալ աշխատանք է կատարվել մի քանի ուղղություններով: Մշակվել է գրանցման գործընթացը կարգավորող մի շարք օրենքների նախագծերի փաթեթ և դրվել շրջանառության մեջ: Այդ փաթեթը հիմքեր է նախատեսում, որ առաջիկա 2 տարվա ընթացքում ամբողջովին անցնենք էլեկտրոնային գրանցման համակարգի: Դա կօգնի, որ քաղաքացիները փաստաթղթերով էլ չդիմեն պետական ռեգիստր: Այս գործընթացը մենք նախատեսում ենք իրականացնել փուլ առ փուլ: Այս փոփոխություններով իրավական հիմք ենք ստեղծում նաև ապագայում ձևավորվելիք բիզնես ռեգիստրի համար: Բիզնես ռեգիստրն, ի թիվս այլ հնարավորությունների, քաղաքացիներին և իրավաբանական անձանց հնարավորություն կտա բիզնեսին վերաբերող և պետական մարմինների կողմից տիրապետվող տեղեկատվությունը ստանալ մեկ մարմնից, տվյալ դեպքում պետական ռեգիստրից և այդ տեղեկատվությունը ստանալու համար չդիմել տարբեր պետական մարմիններ:

Շրջանառության մեջ ենք դրել նաև օրենքների նախագծերի մեկ այլ փաթեթ, որը վերաբերում է հրապարակային ծանուցումներին: Առաջարկվում է հնարավորություն ստեղծել ծանուցումների տեղեկատվությունը կենտրոնացված ձևով ստանալու համար: Ինչպես գիտենք, հրապարակային ծանուցումը ներկայում իրականացվում է զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ մամուլով կամ azdarar.am-ով: Մի դեպքում տեղեկատվությունը հրապարակում են azdarar.am-ում, մյուս դեպքում՝ մի լրատվամիջոցում, հաջորդ անգամ բոլորովին այլ լրատվամիջոցում: Ստացվում է, որ քաղաքացին նույն ընկերության ծանուցումների մասով ամբողջական տեղեկատվություն չի ստանում: Հիմա փորձում ենք այդ ծանուցումները կենտրոնացնել մեկ տեղում, իհարկե, միաժամանակ չսահմանափակելով մամուլում, այլ լրատվամիջոցներում ծանուցումներ հրապարակելու իրավունքը: Բացի այդ, մշակել ենք մի շարք իրավական ակտերի նախագծեր՝ ապահովված իրավունքների ինստիտուտի զարգացման և ամբողջականությունն ապահովելու համար: Նշեմ, որ բացի իրավաբանական անձանց պետական գրանցման և պետական հաշվառման գործառույթներից, պետական ռեգիստրի գործառույթներից է ապահովված իրավունքների գրանցամատյանի վարումը, որն ամբողջովին էլեկտրոնային է:

– Դուք նշեցիք՝ նախատեսում եք քայլեր ձեռնարկել, որ առաջիկա 2 տարվա ընթացքում ամբողջովին անցում կատարեք էլեկտրոնային գրանցման համակարգի: Կնշե՞ք, թե այս փուլում ո՞ր ծառայություններն են էլեկտրոնային, ո՞ր ուղղություններով է քաղաքացու համար հեշտացվել գործընթացը:

– Նախ ներկայացնեմ իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալներն առ ցանց փոփոխելու հնարավորությունը: Եթե իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալները փոփոխվել են, ապա շատ դեպքերում բանկերը, այլ կազմակերպություններ գործարք կատարելիս փորձում են ստուգել այդ տվյալները: Եթե տվյալները չեն համապատասխանում, ապա այդ անձը պետք է գա պետական ռեգիստր և փոփոխի դրանք: Հիմա  հնարավորություն է ստեղծվել, որ եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա առցանց տարբերակով  կարող է այդ տվյալները փոփոխել:

Մյուս կարևոր քայլը, որ կատարել ենք, վերաբերում է իրավաբանական անձանց գրանցման հետ կապված բոլոր փաստաթղթերի հնարավոր տարբերակները կայքում ներկայացնելուն: Քաղաքացին կարող է օգտվել այդ օրինակելի ձևերից և առանց հավելյալ ռեսուրս ծախսելու իր գործերը կարգավորել:

– Քանի որ արդեն մի քանի տարի է՝ կա հնարավորություն էլեկտրոնային ստորագրության առկայության պարագայում ընկերությունը հաշված րոպեների ընթացքում առցանց գրանցել, ասացեք խնդրեմ, տարեկան միջինը քանի՞ ընկերություն եք գրանցում և դրանցից քանի՞սն է առցանց ծառայություններից օգտվել:

– 2017 թվականին գրանցել ենք 4 հազար 443 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Էլեկտրոնային ձևով գրանցելու տարբերակն առայժմ  ՍՊԸ-ների դեպքում է գործում: Դրանց թվում էլեկտրոնային եղանակով գործարքները 150-ից ավելին են: Բայց մենք պետք է ոչ թե այս ցուցանիշը դիտարկենք ընդհանուր թվում, այլ տեսնենք թե սկզբում որքան է եղել, տարիներ անց՝ որքան: Ասեմ, որ դինամիկա կա, սակայն դեռ աշխատելու տեղ կա: Ես սկզբում պատահական չասացի, որ մենք էլեկտրոնային ամբողջական համակարգին անցնելու ենք փուլ առ փուլ: Թեև առկա է էլեկտրոնային գրանցման համակարգը, սակայն քաղաքացիները դեռ գերադասում են անձամբ ներկայանալ, տեղում անձամբ կարգավորել իրենց հարցերը: Դրա համար օրենսդրական փոփոխություններից բացի, փորձելու ենք աշխատել մեր շահառուների հետ: Ի դեպ, այստեղ մի խնդիր էլ, կա ոչ բոլորն ունեն էլեկտրոնային ստորագրություն:

– Խոսենք քաղաքացիներին սպասարկելու ոլորտից: Այստեղ ի՞նչ փոփոխություններ եք իրականացրել:

– Քաղաքացիներին սպասարկելու ոլորտում ևս արվել են փոփոխություններ, որոնք ուղղված են քաշքշուկներից զերծ մնալուն: Այսօր եթե քաղաքացու ներկայացրած փաստաթղթերում առկա են զուտ տեխնիկական խնդիրներ, ապա այդ մասով մերժումները բացառվել են: Բացի այդ, հնարավորություն ենք տալիս քաղաքացուն փաստաթուղթը ստանալու պահին կատարել տեխնիկան սխալների ուղղումներ:

Քաղաքացիների ձայնը մեզ համար լսելի է: Մենք ստանում ենք և՛ շնորհակալություններ, լինում է և՛ խնդրի բարձրաձայնում, և՛ առաջարկություն: Դրանք վերաբերում են տարբեր հարցերի, օրինակ, սպասարկման սրահում նստարանների քիչ լինելուն, կան դեպքեր, երբ քաղաքացիները դժգոհել են մեր աշխատակիցներից, ներկայացրել են իրավիճակի հետ կապված իրենց պատկերացումները: Փորձել ենք խնդիրը հասկանալ և աջակցել: Գործակալության ղեկավարությունն ամենօրյա, ամենժամյա քաղաքացիների ընդունելություն ունի: Եթե խնդիր կա, ապա միանշանակ լսում ենք: Ի դեպ, քաղաքացիների սպասարկումը բարելավելու համար մենք անցանք առանց ընդմիջման աշխատանքային ռեժիմի:

Այս ամենից բացի, նշեմ, որ մասնավոր հատվածի հետ ենք աշխատում, որ քաղաքացիները նաև նրանց միջոցով մեր ծառայություններից կարողանան օգտվել, հարցերը կարգավորել: Կառավարության նախաձեռնության համաձայն, պետական ծառայության որոշ գործառույթներ պատվիրակվեցին մասնավոր հատվածին, մենք էլ քայլ առաջ գնացինք և այդ շարքում ներառեցինք նաև փաստաբանական գրասենյակներին:  Տվյալ դեպքում միտքը հետևյալում է, որ եթե քաղաքացին դիմում է Պետական ռեգիստրի գործառույթների հետ կապված փաստաբանական օգնության, ապա իր խնդիրները լուծի մեկ վայրում և կարիք չունենա գալ Պետական ռեգիստր: Իրեն անհրաժեշտ գործողություններն անել փաստաբանական գրասենյակների միջոցով, ովքեր ունեն պետական ռեգիստրի հետ պայմանագիր: Մենք կվերապատրաստենք փաստաբանական գրասենյակների աշխատակիցներին, որպեսզի որակյալ ծառայություններ մատուցեն քաղաքացիներին:

– Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ ռեգիստրի աշխատակիցները ոչ պատշաճ են իրենց պարտականությունները կատարել:

– Նման դեպքեր նախորդ տարի ունեցել ենք, մի քանի աշխատակիցներ ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, ստացել են նկատողություն: Եթե ուզում ենք ունենալ բավարարված քաղաքացի, ապա պետք է ունենանք գործիքներ դրան հասնելու: Իհարկե, դա չենք դարձրել մեր աշխատակիցներին վախեցնելու միջոց, սակայն համապատասխան իրավական հիմքեր լինելու դեպքում կիրառում ենք նաև այդ պատասխանատվության միջոցները: Մեզ համար քաղաքացիների սպասարկումն առաջնային է:

– Այս տարվա ընթացքում ի՞նչ աշխատանքներ են սպասվում: Արդյո՞ք նոր գործիքներ նախատեսված են քաղաքացիների համար:

– 2018 թվականին՝ ավելի կոնկրետ մինչև ապրիլ, կգործարկենք նմուշային ձևերով ՓԲԸ-ների գրանցումը, որը հնարավորություն է տալիս տեղում գրանցել փակ բաժնետիրական ընկերություն: 15 րոպեի ընթացքում քաղաքացին կարող է առցանց կամ մեր սպասարկման կենտրոն այցելելով գրանցել ՓԲԸ-ն: Սա կարճաժամկետ հատվածում մեր անելիքներին, ինչ վերաբերում է  երկարաժամկետ կտրվածքով, ապա խնդիր ունենք նշածս օրենսդրական փոփոխություններից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման հարցում, դա բավական ծավալուն է: Զուգահեռ աշխատում ենք այդ ուղղությամբ ևս:

Աննա Գզիրյան

16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
47875
-246
Արծաթ
682.97
-0.44