Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Յուրաքանչյուր 100 դրամ կարող է կյանք փրկել. «Ֆոնդ 100»-ն աջակցել է քաղցկեղով հիվանդ 15 երեխայի
22/03/2018 11:41
Կիսվել

Յուրաքանչյուր 100 դրամ կարող է կյանք փրկել. «Ֆոնդ 100»-ն աջակցել է քաղցկեղով հիվանդ 15 երեխայի

«Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամն իր մեկ ու կես տարվա գործունեության ընթացքում հավաքագրել է 18 մլն դրամ և աջակցել քաղցկեղով հիվանդ 15 երեխայի: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Բալոյանը նշեց, որ ժամանակի ընթացքում իրենց գործընկերների թիվն ավելանում է:

«Այնպես չէ, որ այդ 15 երեխաներին միայն մենք էինք ֆինանսավորում: Ինչպես գիտեք, քաղցկեղ հիվանդությունը երկարատև, հետևողական, ծախսատար բուժում է պահանջում: Մեզ զուգահեռ այլ կազմակերպություններ ևս աջակցում էին, մասնավորապես « Նվիրի կյանք» հիմնադրամը, «Առողջության կամուրջ» հիմնադրամը, «Գյանջումյան» հիմնադրամը, առանձին անհատներ և այլն: Սովորաբար աշխատում ենք միասին: Ասեմ, որ վեց երեխաներն ապաքինվել են, արդեն դուրս են գրվել, իրենց առօրյա կյանքով են ապրում: Երեխաներից 8-ը դեռ բուժվում է: Այս ընթացքում, ցավոք, մեկ երեխայի մահ գրանցվեց, նրա մոտ հիվանդության վերջին փուլն էր»,-ասաց Տիգրան Բալոյանը:

Հիմնադրամի ստեղծման գաղափարն հղացավ՝ ելնելով մի պատմությունից: Տարիներ առաջ, երբ այսքան տարածված չէր սոցիալական ցանցերով բուժման համար աջակցություն խնդրելը, մի աղջիկ՝ Էլեն Քալաշյանը, դիմել էր հանրությանը, որպեսզի կարողանա բուժման համար հավաքել մոտ 4 մլն դրամի չափով գումար:

«Ավանդույթի համաձայն դիմել էր մեծահարուստներին, ոմանք տվել էին, ոմանք՝ ոչ: Ես կարծում եմ, որ պետք է կոտրվի այն կարծրատիպը, թե պետք է միայն հարուստներն օգնեն: Ճիշտն այն է, որ բարեգործություն ունենալու հնարավորություն ունենան բոլորը, անկախ նրանից, թե որքան գումար են նվիրաբերում: Էլենի պատմությունը մեծ հնչեղություն ունեցավ, շատերն ուզում էին թեկուզ քիչ գումարով իրենց ներդրումն ունենալ, իսկ մեխանիզմները լավ զարգացած չէին: Ահա մենք որոշեցինք հիմնել այս հիմնադրամը, որի միջոցով մարդիկ կկարողանան 100 դրամից սկսած իրենց նվիրատվությունն անել: Պատկերացրեք, թե որքան գումար կկազմի, եթե ասենք 300-400 հազար մարդ նվիրաբերի ամիսը 100 կամ 200 դրամ: Այդ 100 կամ 200 դրամն իրենց համար էական նշանակություն չունի, սակայն ընդհանուր գործի համար մեծ ազդեցություն ունի, քաղցկեղով հիվանդ երեխաներին տրամադրվող աջակցությունն այդ գումարով շարունակվում է»,–ասաց նա:

Հիմնադրամը որոշեց նոր մշակույթ ներմուծել բարեգործական աշխատանքում: Տիգրան Բալոյանը նկատեց, որ ամբողջ աշխարհում դեռ շարունակում է մնալ այն մոտեցումը, որ հիվանդությամբ տառապող երեխաների պատմությունները ներկայացնելով, հիմնադրամները, բարեգործական միջոցառումներ իրականացնողները փորձում են, մարդկանց վրա հոգեբանորեն ազդելով, ստանալ նրանց աջակցությունը:

«Մենք փորձում ենք գնալ այլ ճանապարհով: Հասկացանք, որ կարելի է ստեղծել մեխանիզմ, որի միջոցով քարտերով հնարավոր կլինի մեկ անգամ փոխանցում անել, որից հետո ցանկության դեպքում համակարգն ամեն ամիս ավտոմատ ձևով քարտից կքաշի գումարը: Այսինքն՝ պետք չէ մարդկանց ծանրաբեռնել այն մտքով, թե այս կամ այն երեխան օգնության կարիք ունի աջակցեք: Նրանք վստահ կլինեն, որ իրենց կողմից ամեն ամիս գումար տրվում է և երեխաներին օգնելու գործն առաջ է գնում»,-ավելացրեց Տիգրան Բալոյանը:

Հիմնադրամն ուղղակիորեն փող չի տրամադրում հիվանդին, նախ կապ է հաստատվում բժշկի հետ, քննարկվում է, թե ինչ ուղղությամբ աջակցության անհրաժեշտություն կա, նոր դրանից հետո իրականցվում է: Տիգրան Բալոյանը տեղեկացրեց, որ հաջողվել է հոլանդական մի հիմնադրամի հետ կապ հաստատել, և արդյունքում կարողանում են քաղցկեղի բուժման հետ կապված դեղերը հայթայթել մատչելի ճանապարհով: Արդեն մեկ խմբաքանակ Հայաստանում է:

Տիգրան Բալոյանը նշեց, որ կարևորում են թափանցիկ գործունեությունը: Հիմնադրամի կայքում պարզ ներկայացված է, թե ովքեր են գումար տրամադրել, որքան է հավաքվել, որքանն է ծախսվել, ինչ նպատակներով: «Չերևացող բան չկա»,-վստահեցրեց Տիգրան Բալոյանը:

Օրերս «Ռադիո Վան»-ի կողմից անցկացված «Van Music Awards 2017» երաժշտական մրցանակաբաշխության ամբողջ հասույթը տրամադրվելու է «Ֆոնդ 100»-ին:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41