
Վրաստանն արգելել է սև գույնի ծառայողական ավտոմեքենաների շահագործումը
Վրաստանի կառավարության ընդունած որոշման համաձայն այսուհետ Վրաստանի Հանարապետությունում ծառայողական մեքենաները կարող են լինել ցանկացած գույնի՝ բացառությամբ սևի։ Միևնույն ժամանակ, պետական ծառայողներին խորհուրդ է տրվում գնել տնտեսող մեքենաներ, որոնց վառելիքի ծախսը չի անցնի 100 կմ-ի համար 6 լիտրից։
Վրաստանի կառավարությունը նաև գերատեսչություններին հանձնարարել է օպտիմիզացնել ավտոպարկերը։
Սև մեքենաներից հրաժարվելու նախաձեռնությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին է, որ հայտարարել էր, որ ժամանակն է անցյալում թողնել «սև Ջիպերի» ժամանակաշրջանը։
Հիշեցնենք, որ 2015թ.-ին ծառայողական սև մեքենաների շահագործումն արգելել էր նաև Թուրքմենստանը, իսկ 2018թ.-ից արգելվել են նաև բոլոր սև մեքենաները։