Այլ Լուրեր

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
ԱԱԾ-ն առանձնապես խոշոր չափի կեղծված թղթադրամներ է հայտնաբերել
13/04/2018 19:11
Կիսվել

ԱԱԾ-ն առանձնապես խոշոր չափի կեղծված թղթադրամներ է հայտնաբերել

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը վերջերս կանխել էր առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք: Ինչպես ավելի վաղ «Արմենպրես»-ին հայտնել էին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ԻԻՀ քաղաքացին, թմրամիջոցը նետելով հայ-իրանական սահմանագծով, փոխանցել էր ՀՀ 2 քաղաքացիների, ովքեր, ստանալով այն, փորձել էին իրենց ավտոմեքենայով  տեղափոխել, սակայն  բռնվել էին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հատկանիշներով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված  ՀՀ  քաղաքացիներ Գ.Հ-ի և Է.Հ-ի  մոտ հայտնաբերվել էր նաև 14.800 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով 148 հատ 100 դոլարանոց թղթադրամներ, որոնք փորձագետի եզրակացության համաձայն` կեղծված են՝ չեն համապատասխանում ԱՄՆ ստանդարտ թողարկման «100» դոլար անվանական արժեքով թղթադրամի կատարման եղանակին և պաշտպանական հատկանիշներին։ Քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ կեղծված թղթադրամները Է.Հ-ին իրացրել է Ագարակի բնակիչ Հ.Բ-ն, որի ավտոմեքենայի խուզարկության ընթացքում հայտնաբերվել է ևս 1700 ԱՄՆ դոլար արժողությամբ կեղծված թղթադրամներ:

Թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի  շրջանառության հատկանիշներով հարուցված քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով («Առանձնապես խոշոր չափերով կեղծ փողեր պատրաստելը, պահելը և իրացնելը»), Հ.Բ-ին առաջադրվել է մեղադրանք, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում կեղծված փողերի ծագման աղբյուրը  և հանցանքին հնարավոր առնչակից անձանց բացահայտելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22