Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Սերժ Սարգսյանն արդարացված է համարում ԵԱՏՄ-ին միանալու Հայաստանի որոշումը
16/04/2018 17:20
Կիսվել

Սերժ Սարգսյանն արդարացված է համարում ԵԱՏՄ-ին միանալու Հայաստանի որոշումը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ է համարում Հայաստանի որոշումը՝ միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված Սերժ Սարգսյանը ասել է ռուսական «Известия»-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին,թե արդյոք արդարացված էր Հայաստանի որոշումը՝ հաշվի առնելով, որ ժամանակին երկրին առաջարկում էին ասոցացում Եվրամիության հետ:

«Մենք երբեք չենք փորձել օգուտ քաղել հակամարտություններից ու հակասություններից: Մշտապես բացահայտ խոսել ենք մեր համոզմունքների ու առաջնահերթությունների մասին: Չէ որ դա ամենաբարենպաստ իրադրությունն է, երբ երկխոսության միջոցով հնարավոր է ընթանալ առաջ: Կարծում եմ, որ մեր որոշումն, անկասկած, արդարացված էր ինչպես տնտեսության, այնպես էլ մեր քաղաքացիների կողմից աջակցություն ստանալու տեսանկյուններից: Ղեկավարի կամ իշխող օրգանների համար ամենակարևորն եմ համարում մշտապես այնպիսի որոշումների ընդունումը, որոնք հնարավոր կլինի իրագործել կյանքում: Եվ, իհարկե, այստեղ անհրաժեշտ է ժողովրդի աջակցությունը: Ես չեմ խոսում պոպուլիզմի մասին, քանի որ ցանկացած մասշտաբային վերափոխումների սկզբնական փուլում, որպես կանոն, դրանք ոգևորվածությամբ չեն ընդունվում հասարակության կողմից: Ուրախալի է, որ այս որոշումն աջակցություն է ստանում մեր քաղաքացիների կողմից»,- ասել է Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ԵԱՏՄ-ին միանալուց հետո Հայաստանին հաջողվել պահպանել ամուր փոխգործակցությունը Եվրամիության հետ՝ ՀՀ երրորդ նախագահն ընդգծել է. «Իսկապես, ԵՄ անդամների և հենց Եվրամիության հետ մենք պահպանել ենք սերտ և դրական հարաբերությունները՝ չմոռանալով այն պարտավորությունների մասին, որոնք ստանձնել ենք այլ ինտեգրացիոն միություններում: Մենք ազնիվ էինք բանակցություններում և արել ենք ամեն բան, ինչ ասել ենք: Չենք փորձել որևէ մեկին խաբել, ժամանակ շահել, մեկի հաշվին շրջանցել մյուսին: Դա մեր մոտեցումը չէ: Հայաստանի համար «կամ-կամ» մոտեցումն ընդունելի չէ: Մեզ համար հարմար է «և՛, և՛»-ը: Այսօր, լինելով ԵԱՏՄ անդամ, լավ հարաբերություններ ունենք Եվրամիության ու Եվրոպայի երկրների հետ: Եվ այս մասին, ի դեպ, խոսվել է Մյունխենի անվտանգության համաժողովում, որտեղ թե՛ ռուսական կողմը, թե՛ Եվրամիությունը բերում էին Հայաստանի օրինակը որպես օրինակելի երկիր, որը մշտապես պատրաստ է գնալ երկխոսության»:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52