Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
«FMD K&L Europe»-ը առաջին մասնաճյուղերը բացեց Հայաստանի մարզերում
19/04/2018 16:02
Կիսվել

«FMD K&L Europe»-ը առաջին մասնաճյուղերը բացեց Հայաստանի մարզերում

Հայաստանում բիոտեխնոլոգիաների ոլորտում արդեն 3 տարի գործող «ԷՖ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» ընկերությունը, հունվարին հրապարակած իր խոստման համաձայն, Բիզնես Արմենիայի աջակցությամբ Կոտայքի մարզում բացել է առաջին երկու մասնաճյուղերը https://goo.gl/fmd1vy։ Գրասենյակների բացմանն աջակցել են Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը և Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը։

Մարզային մասնաճյուղերի բացման մասին փոխըմբռնման հուշագրերը «FMD K&L Europe» ընկերության Գործառույթների ղեկավար Կարապետ Դավթյանը ստորագրել է Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի և Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Լիլիա Կարապետյանի հետ։

Կոտայքի մարզում բացված մասնաճյուղերում մայիսի մեկից աշխատանքի կանցնի երևանյան գրասենյակում վերապատրաստված և փորձաշրջան անցած 10 մասնագետ։ Հետագայում աշխատատեղերի թիվը կավելանա. «FMD K&L Europe»-ը փնտրում է անգլերենի իմացությամբ մասնագետների։

«Հրազդանի մեր գրասենյակն առաջինն է, որ տեղակայված է հենց հիվանդանոցի տարածքում։ Դա ավելի արդյունավետ կդարձնի մեր աշխատանքը, օգտակար կլինի բժիշկների ու հիվանդների համար, նաև կապահովի համագործակցության նոր փուլ՝ կլինիկական հետազոտությունների ոլորտում»,- նշել է «FMD K&L Europe» ընկերության Գործառույթների ղեկավար Կարապետ Դավթյանը:

«Բիզնես Արմենիան խրախուսում է նոր ներդրումներն ու աշխատատեղերի ստեղծումը նաև մարզերում։ Մենք պատրաստ ենք և հետագայում նույնպես շարունակելու ենք աջակցությունը ներդրումների բոլոր փուլերում»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12