Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Սերժ Սարգսյան. արտագաղթն իրոք մեր արյունահսող վերքն է
20/04/2018 09:42
Կիսվել

Սերժ Սարգսյան. արտագաղթն իրոք մեր արյունահսող վերքն է

Արտագաղթը Հայաստանի արյունահոսող վերքն է, որը կառավարությունը փորձում է լուծել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Նա չափազանցված համարեց արտագաղթի վերաբերյալ ընդդիմության բերած թվերը՝ այդուհանդերձ արձանագրելով, որ դա իսկապես խնդիր է երկրի համար:

«Արտագաղթն իրոք մեր արյունահսող վերքն է: Դա մեզ համար շատ վտանգավոր ու ցավալի է: Չեմ ասում արդարացնելու համար, սակայն պետք է հաշվի առնենք, որ արտագաղթը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր նախկին խորհրդային երկրներին, Արևելյան ու նույնիսկ Արևմտյան Եվրոպային: Միգրացիոն պրոցեսները միշտ տեղի են ունենում: Այո, որոշակի հանգամանքներից ելնելով՝ մեզ մոտ հավելյալ խնդիրներ կան: Այո, դա խնդիր է, սակայն մենք փորձում ենք դա լուծել: Ես հայտարարել եմ և վստահ եմ, որ դա հասանելի թիվ է՝ 2040 թվականին 4 մլն բնակչություն ունենալը»,- ասաց վարչապետը: Նա հայտնեց, որ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում արդեն կսկսվեն հանրային քննարկումները մինչև 2030 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարության վերաբերյալ: Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ  այդտեղ եղած թվերը, ցուցանիշները բոլորին գոնե կհամոզեն, որ գնում ենք դեպի նախանշած այդ հիմնական ցուցանիշը:

«Արդեն կառավարությունը ծրագրել է, և կարծում եմ մենք ընդամենը շաբաթների ընթացքում որոշակի փոփոխություն կմտցնենք հարկային օրենսգրքում նվազեցնելու մարդկանց եկամտահարկը: Ծրագրված է և ամենայն հավանականությամբ հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացում կլինի:

Այդ բոլոր հնարավորությունները տալիս է հանգիստ, հանդարտ կյանքը, տնտեսական զարգացումը, առաջխաղացումը: Նորից եմ կրկնում՝ որևէ մեկը չի կարող 5, 10, 15 տարում ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլորն այդ պայմաններից գոհ լինեն: Եվ այս 25-26 տարիների ընթացքում, եթե հաշվի առնենք բոլոր այն խնդիրները, որ եղել են Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների առջև, մեր երկիրը վատ չի զարգացել: Ես չեմ ասում, որ լավ է: Ինչքան էլ լավ լինի, միշտ իմ գնահատականը լինելու է, որ ավելին կարող էինք անել»,- նշել է վարչապետ Սարգսյանը:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6