Այլ Լուրեր

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 87.21-11.64 WTI - 81.55-8.69
COMEX:  GOLD - 4074.50-0.81 SILVER - 58.47-0.32
COMEX:  PLATINUM - 1613.60-2.27
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.74-0.06 EUR/GBP - 1.1376+0.08
FOREX:  EUR/USD - 1.1376+0.08 GBP/USD - 1.3301-0.14
STOCKS RUS:  RTSI - 895.16+2.39
STOCKS US: DOW JONES - 52210.08+0.51 NASDAQ - 24932.08-0.18
STOCKS US: S&P 500 - 7413.18+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10781.75+0.42 CAC40 - 8406.06+0.40
STOCKS EUR:  DAX - 25361.03+1.04
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
Կայացավ վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը. տեսանյութ
22/04/2018 11:15
Կիսվել

Կայացավ վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը. տեսանյութ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տևեց մի քանի րոպե:

Նախատեսվածի նման կողմերը ժամը 10:00-ին եկել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոց: Հանդիպումը կազմակերպվել էր լրագրողների ներկայությամբ:

«Ուրախ ենք, որ արձագանքեցիք խոսելու իմ բազմաթիվ կոչերին: Թեև ես լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել, այդուհանդերձ ուրախ եմ»,- այս խոսքերով հանդիպումը սկսեց ՀՀ վարչապետ Սարգսյանը:

Փաշինյանի խոսքով՝ այստեղ թերևս կա թյուրըմբռնում, քանի որ նա չի եկել երկխոսության, այլ եկել է քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ փոխանցման հարցը:

«Դա բանակցություն չի, դա երկխոսություն չի: Դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք չեք քաղել դասեր մարտի 1-ից:  Եվ եթե պետք է խոսել այդ տոնով, ապա ինձ մնում է միայն ևս մեկ անգամ խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ողջ պատասխանատվությունը ձեր վրա է: Ընտրեք»,- հայտարարեց Սարգսյանը:

Փաշինյանը նշեց, թե որևէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել խոսել սպառնալիքների տոնով: Նա նշեց՝ իբր «իրավիճակը Հայաստանում արդեն փոխվել է, իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը»:

«7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու ժողովրդի անունից: Եվ ես այլևս ցանկություն չունեմ ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում, ցտեսություն»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: Ոտքի ելնելով՝ նա դիմեց լրագրողներին՝ ասելով. «Պարոնայք լրագրողներ, դուք ինքներդ կարող եք հետևություն անել»,- և հեռացավ հյուրանոցից:

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03