Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
Ֆինանսների նախարարություն. պետական գնումների համակարգի պաշտոնական կայքէջը թարմացվել է
28/04/2018 18:33
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. պետական գնումների համակարգի պաշտոնական կայքէջը թարմացվել է

ՀՀ ֆինանսների նախարարությունում ներկայացվել է ՀՀ ՖՆ պետական գնումների համակարգի պաշտոնական կայքէջի` gnumner.am-ի նոր, թարմացված տարբերակը, որն արդեն ինչպես գործառնական, այնպես էլ տեղեկատվական բնույթի է:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի խոսքով` «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ կտրուկ բարձրացել է թափանցիկությունը և հասարակության ներգրավվածությունը գնման գործընթացներում: 2017 թվականի ընթացքում ներկայացվել է նաև Armeps PPCM համակարգը, որը հնարավորություն է տալիս ցանկացած կազմակերպության կողմից հայտարարված գնման կամ կնքված պայմանագրի մասին ստանալ մանրամասն տեղեկատվություն:

Ըստ նախարարի տեղակալի՝ Հայաստանի Հանրապետության պետական համակարգում 2017 թվականին 180 միլիարդ դրամի գնումներ են կատարվել, որից 96 միլիարդ դրամը լիցենզավորված են, իսկ 83.7 միլիարդը՝ մրցակցային գնումներ: «4.7 միլիարդ դրամը եղել են մեկ անձից գնումները, որն ընդհանուր գնումների 5․7 տոկոսն է կազմել, ինչը կտրուկ ցածր է նախորդ տարիների ցուցանիշից: Սա նշանակում է, որ մրցակցության աստիճանի բարձրացում է արձանագրվել»,-ասել է Թամազյանը և հավելել, որ նախորդ տարիների համեմատ ավելացել է նաև գնումների մրցույթների մասնակիցների միջին թիվը: «Եթե 2015 և 2016 թթ. մեկ մրցույթին միջինում մասնակցել է 3.2 մասնակից, ապա 2017-ին՝ մասնակիցների թիվը ավելացել է գրեթե 30 տոկոսով և հասել է 4-ի: Սա բավականին դրական ցուցանիշ է՝ հաշվի առնելով տարածաշրջանային և միջազգային, եվրոպական չափանիշները»,-նշել է Կարեն Թամազյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանը հանդիսանում է Ժնևի Առևտրի համաշխարհային կազմակերպության գնումների գրասենյակի անդամ և նախկին ԱՊՀ երկրներից միակն է, որ կարողացել է անդամագրվել։ «Թե՛ կառուցվածքային, թե՛ IT տեսանկյունից մեր կատարած աշխատանքը ներկայացրել ենք այնտեղ, և մեր փորձը համարվել է դրական և օրինակելի»,-ընդգծել է նախարարի տեղակալը։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը անդրադարձել է նաև ներքին աուդիտի համակարգում կատարված փոփոխություններին։

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14