Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Ucom. ինտերնետի ապահով աշխատանք՝ տրաֆիկի աննախադեպ աճի պայմաններում
02/05/2018 16:05
Կիսվել

Ucom. ինտերնետի ապահով աշխատանք՝ տրաֆիկի աննախադեպ աճի պայմաններում

Վերջին շաբաթներին Ucom ընկերության ֆիքսված ու շարժական ցանցերն աշխատում են գերբեռնված ռեժիմով, ինչը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տեսաբովանդակության նկատմամբ պահանջարկի շեշտակի աճով։

«Ճիշտ ժամանակին Ucom-ի տվյալների կենտրոններում տեղադրված Facebook-ի և Youtube-ի շտեմարաններն այսօր առավելագույն ծավալով օժանդակում են տեսաբովանդակության նկատմամբ պահանջարկի բավարարմանը», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Գերբեռնված են ոչ միայն միջազգային կապուղիները, այլև Ucom-ի հիմնական ցանցային սարքավորումները և երթուղիչները։ Տեխնիկական ստորաբաժանման մասնագետներն աշխատում են արտակարգ ռեժիմով առկա ցանցային ռեսուրսների առավելագույն արդյունավետ օգտագործման ուղղությամբ։

Ինտերնետ տրաֆիկի անհամաչափ կտրուկ աճն սկսվեց ապրիլի 13-ից և, հետզհետե ավելանալով, ապրիլի 22-ին և 23-ին հասավ 260 գիգաբիթ/վայրկյան առավելագույն արժեքին։ Համեմատության համար նշենք, որ մինչ այդ Ucom-ի ցանցում պիկ-ժամերին ինտերնետ տրաֆիկի սպառումը չէր գերազանցում 80-90 գիգաբիթ/վայրկյանը։

«Տրաֆիկի ծավալների նման կտրուկ աճին տեխնիկապես որևէ ցանց պատրաստ չէ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սովորաբար ցանցի և կապուղիների պլանավորումը կատարվում է տրաֆիկի օրինաչափ ծավալներից մոտ 20-30% ավելի ռեզերվային թողունակությունն ապահովելու հաշվարկով։ Իսկ վերջին օրերին տրաֆիկի պահանջարկն ավելացել է ոչ թե 20, 30 կամ 50, այլ միջինում մոտ 300%-ով», – հավելեց Հայկ Եսայանը։

Նշենք, որ Ucom ընկերությունը շարունակում է գործադրել բոլոր ջանքերը՝ ցանցի բնականոն աշխատանքն ապահովելու ուղղությամբ։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45