Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ՊԵԿ. բարենպաստ պայմաններ՝ ԱԱՀ վճարողների համար
05/05/2018 20:01
Կիսվել

ՊԵԿ. բարենպաստ պայմաններ՝ ԱԱՀ վճարողների համար

2018թ. հունվարից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ ԱԱՀ-ի գումարները հաստատվելուց հետո հարկատուների միասնական հաշիվ են մուտքագրվում եռօրյա ժամկետում: Նախկինում ԱԱՀ-ի գումարը հարկատուներին վերադարձվում էր 180-օրյա ժամկետում:

Դեռևս 2017թ.-ի ընթացքում Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքներ են տարվել այդ ժամանակահատվածը կրճատելու ուղղությամբ և նախորդ տարվա հուլիսից ԱԱՀ-ի գումարները վերադարձվում էին առավելագույնը 90-օրյա ժամկետում, ինչի արդյունքում գումարների ստացման միջին սպասելաժամանակը 2017-ին դարձել էր 61 օր:

Նախորդ տարվա ապրիլից ներդրվել է նաև մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշվին մուտքագրման պարզեցված կարգը, ըստ որի, կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարելու դեպքում, այդ գործընթացն իրականացվում է առանց հարկային մարմնի կողմից ուսումնասիրություն կամ ստուգում կատա¬րելու՝ չորս աշխատանքային օրվա ընթացքում: Մեկ այլ կարգավորմամբ, ՀՀ հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն, եթե յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի փոխհատուցվող գումար, ապա, ուսումնասիրությամբ հաստատվելու դեպքում, այդ գումարը մուտքագրվում է միասնական հաշվին: Մինչդեռ մինչև 2018թ.-ը դեբետային գումարները կարող էին ուղղվել միայն հարկ վճարողի ԱԱՀ-ի մասով առաջացող հետագա պարտավորությունների մարման կամ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող (արտահանման) գործարքների դեպքում՝ տնտեսվարող սուբյեկտի դիմումի հիման վրա ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորվելու դեպքում՝ հաշվանցվել կամ վերադարձվել: Նշենք նաև, որ 2018 թվականից արտահանման գործարքներ չիրականացնող ԱԱՀ վճարողները ԱԱՀ-ի փոխհատուցվող (դեբետագրված) գումարներն այլ հարկային պարտավորությունների մարմանն ուղղելու կամ հետ ստանալու իրավական հնարավորություն ունեն:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02