Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ոստիկանության և ԱԱԾ պետերի նշանակումները. Կոռուպցիան պետք է արմատախիլ անենք
10/05/2018 21:21
Կիսվել

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ոստիկանության և ԱԱԾ պետերի նշանակումները. Կոռուպցիան պետք է արմատախիլ անենք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանից և Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանից ակնկալում է լրջագույն արդյունքներ:

«Մեր հեղափոխությունը նոր էջ է բացում: Հեղափոխությունից առաջ ես ու Վալերի Օսիպյանը, դուք և Վալերի Օսիպյանը, մենք և ոստիկանությունը ֆիզիկապես գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում, և ես մտածեցի, որ այս որոշումը պետք է խորհրդանշանական նշանակություն ունենա: Պետք է բոլորս այս որոշումից հետո նույն կողմում հայտնվենք: Սա խորհրդանշական է, և պետք է փշալարերի մշակույթը փորձենք Հայաստանի Հանրապետությունից վերացնել: Հույս ունեմ, որ պարոն Օսիպյանը կարդարացնի ՀՀ քաղաքացիների հույսերը, որովհետև այսօր ոստիկանությունից շատ բան է կախված, մասնավորապես, իրավակարգի, օրինականության, քաղաքացու ինքնազգացողության առումով: Վալերի Օսիպյանի առջև շատ հստակ խնդիրներ եմ դրել, որ ՀՀ քաղաքացիները պետք է իրենց զգան վստահ, պաշտպանված, և որևէ բան չպետք է սպառնա նրանց այս զգացողությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան  իր էջի միջոցով ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ԱԱԾ գործառույթների մեջ շեշտել է երկու խնդիր:  «Ըստ էության, այն գործառույթները, որոնք կապված են հակահետախուզության, հետախուզության հետ՝ ԱԱԾ-ն պետք է լիարժեք կատարի, որովհետև սա անվտանգության արտաքին կոմպոնենտն է: Գիտեք, որ ԱԱԾ-ն զբաղվում է հիմնականում մաքսային գործառույթներով, մաքսանենգության հետ կապված հանցագործություններով, և ԱԱԾ առաջիկա խնդիրներից պետք է լինի ընդհանրապես բացառել մաքսային ոլորտում որևէ կարգի չարաշահումը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ ԱԱԾ-ն պետք է լրջագույն գործառույթներ իրականացնի կոռուպցիայի դեմ պայքարում:

«Իհարկե, սա վերաբերում է նաև ոստիկանությանը, և մենք պետք է կոռուպցիան ուղղակի արմատախիլ անենք Հայաստանի Հանրապետությունից ու դա պետք է անենք շատ արագ, չափազանց արագ: ՀՀ քաղաքացիներն ամեն օր դա պետք է զգան: Այս գործառույթների իրականացման մակարդակից է կախված լինելու ոստիկանության պետի և ԱԱԾ-ի աշխատանքի գնահատականը: Մեզ պետք են լինելու արդյունքներ, ժողովրդին պետք են տեսանելի արդյունքներ, և մենք այս պահից սկսած և հետագայում պաշտոնյային գնահատելիս պետք է ելնենք այն արդյունքներից, որոնք նրանք ցույց կտան: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիները պետք է շատ արագ տեսնեն այդ արդյունքները և գոհ լինեն ԱԱԾ և ոստիկանության աշխատանքից՝ մաքսային ոլորտում, ճանապարհային ոստիկանությունում, ոստիկանության որակի հետ կապված և այլն»,- ասաց կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով՝ կադրային այս նշանակումների իմաստը ՀՀ քաղաքացիների կյանքն առավել անվտանգ, իրավունքներն առավել պաշտպանված դարձնելն է: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ գործառույթը լիարժեք կիրականացվի ԱԱԾ նոր տնօրենի և ոստիկանության նոր պետի կողմից:

«Ակնկալում եմ, որ հանրությունը, որպես բարձրագույն իշխանություն, ինչպես իմ, ինչպես այլ պաշտոնյաների, այնպես էլ ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի աշխատանքը կպահի վերահսկողության ներքո, և մենք կունենանք մի իրավիճակ, որից գոհ կլինենք բոլորս»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52