Բժիշկներն առողջապահության նախարարի պաշտոնում տեսնում են Զավեն Քոլոյանին
Ֆեյսբուքյան հանրությունը շարունակում է ակտիվորեն մասնակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության «ձևավորմանը»։ Անցած օրերի ընթացքում բազմաթիվ օգտատերեր կամ մասնագիտական խմբեր իրենց թեկնածուներին են առաջադրում այս կամ այն նախարարի պաշտոնում։ Պետք է նշենք, որ որոշ դեպքերում իսկապես նշանակվում են մարդիկ, որոնց անուններն ամենաշատն են նշվում համացանցում։
Բժիշկները ևս անմասն չեն այս գործընթացից։ Առողջապահության նախարարի պաշտոնի համար մի քանի անուն է տրվում։ Նշենք, որ ֆեյսբուքի միջոցով բազմաթիվ բշիժկների կողմից առողջապահության նախարարի պաշտոնում առաջարկվում է Զավեն Քոլոյանի թեկնածությունը, որը հանրությանը հայտի է որպես լավ բժիշկ, բժշկական նախաձեռնությունների հեղինակ, առողջապահության ոլորտի կազմակերպիչ և որ պակաս կարևոր չէ ներդրումներ ներգրավելու ձիրքով ու բիզնես գործընթացների կառավարման հմտություններով։
Հետաքրքիր է, արդյո՞ք այս դեպքում էլ ֆեյսբուքյան հանրությունը կկարողանա ազդել Նիկոլ Փաշինյանի կառավարության ձևավորման գործընթացին։