Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Կոնվերս բանկ. կայացավ գրող Խուլիո Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
18/05/2018 18:02
Կիսվել

Կոնվերս բանկ. կայացավ գրող Խուլիո Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Մայիսի 18-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ արգենտինացի նշանավոր գրող Խուլիո Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, գրականության, արվեստի և բիզնես ներկայացուցիչներ: Միջոցառման աջակիցն էր Կոնվերս Բանկը:

«Ցատկախաղը» փորձարարական վեպ է, որն իր խաղերով, գիտափորձերով ու լեզվով իրական հեղափոխություն կատարեց գրական աշխարհում` ուրվագծելով ժամանակակից վեպի նոր սահմանները: Այն հայերեն է  թարգմանվել Արգենտինայի Արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության “Programa Sur” ծրագրի շրջանակներում՝ արգենտինական գրականության  հանրայնացման նպատակով:

«Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թագմանությունը հայ ընթերցողին  հնարավորություն կտա նոր դիտանկյունից ծանոթանալ արգենտինական մշակույթի և մտածողության առանձնահատկություններին, հասկանալ դրանց խորությունը և սիրել արգենտինական մշակույթը»,- իր խոսքում ասաց Հայաստանում Արգենտինայի Արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

«Ցատկախաղը դուրս է դասական վեպի մասին եղած պատկերացումներից:

Հեղինակը ընթերցողին դրդում է հարցադրումների ու ներքաշում գաղափարների քննարկման մեջ, կոտրում է  կարծրատիպեր, վերանայում է սերն ու սիրային հարաբերությունները նկարագրող  լեզուն»,- ասաց գրքի թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանը:

«Կորտասարն այն գրողն է, որի ստեղծագործությունների խորությունը, լեզուն և դեպքերի սրընթաց զարգացումը միշտ զարմացնում են ընթերցողին՝ թույլ չտալով «կտրվել գրքից»: Կոնվերս Բանկը պարբերաբար  հանդես է եկել որպես Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությունների աջակից: Մենք ուրախ ենք, որ կարողացանք մեր համեստ լուման ներդնել նաև այս գեղեցիկ նախաձեռնության իրականացման մեջ»,- ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Շնորհանդեսի ընթացում խոսքով հանդես եկան նաև հյուրեր՝ կարևորելով նման բարձրարժեք գործերը հայերեն թարգմանությամբ հայ ընթերցասերներին ներկայացնելու անհրաժեշտությունը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12