Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՊԵԿ նախագահը կոչ արեց դրական տեղաշարժերը չպայմանավորել պաշտոնյաների անձերով
24/05/2018 21:22
Կիսվել

ՊԵԿ նախագահը կոչ արեց դրական տեղաշարժերը չպայմանավորել պաշտոնյաների անձերով

Վերջին երկու տարվա ընթացքում բավականին արդյունավետ աշխատանք է տարվել ստվերի դեմ պայքարում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, սակայն, թե չի կարող պնդել, որ այդ պայքարը եղել է ամբողջական: «Ստվերի դեմ պայքարը ամենօրյա խնդիր է բոլոր երկրներում, այն մշտական հսկողության առարկա է: Բայց ինչ վերաբերում է ստվերի դեմ պայքարին, այո, բավականին արդյունավետ աշխատանք եղել է: Նոր իրողություններից հետո ստվերի դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ է իրականացվելու, ավելի հիմնավոր պայմաններ են ստեղծվել: Ըստ էության, վարչապետը հենց դա էր ասում, որ ավելի արդյունավետ կարելի է պայքարել ստվերի դեմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՊԵԿ նախագահը:

Երբ լրագրողները խնդրեցին ներկայացնել ընկերությունների կամ գործարարների անուններ, որոնք ստվերային դաշտում են գործում, Դավիթ Անանյանը նշեց, որ ՊԵԿ-ն անուններով որևէ տեղեկատվություն չի ներկայացնում, այլ հարկ վճարողների հաշվառման համարներով, բայց այս պահին, երբ ընդամենը 6 օր է՝ ղեկավարում է կառույցը, չի կարող: «Խոստանում եմ, ինչպես ըստ սահմանված ավանդույթի դա լինում է 100-րդ օրը, ավելի հիմնավոր տեղեկատվություն ներկայացնել հանրությանը ձեր միջոցով»,-ավելացրեց պաշտոնյան:

Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, որ գործարարներն այս օրերին դրական տեղաշարժ են նկատում սահմանային անցակետերում մաքսազերծումների առումով՝ Դավիթ Անանյանն ասաց. «Մենք անձանց հետ չպետք է կապենք որևէ դրական տեղաշարժ: Վարչապետի հայտարարության հիման վրա դրական տեղաշարժեր եղան, բայց մենք չպետք է դա կապենք ՊԵԿ-ի նախագահի կամ վարչապետի անձի հետ: Մեր նպատակը համակարգային փոփոխություններ իրականացնելն է, որ անձանց փոխարինման պարագայում էլ համակարգերը գործեն: Մենք այդ համակարգային փոփոխություններով պետք է զբաղված լինենք»:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12