Ֆինանսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Դավիթ Անանյան. պետք է ստվերը հասցնենք զրոյի
29/05/2018 17:31
Կիսվել

Դավիթ Անանյան. պետք է ստվերը հասցնենք զրոյի

Համակարգային փոփոխությունների արդյունքում հարկային վարչարարությունը չի լինելու սուբյեկտիվ: Այս մասին «Արմենպրես»- ի հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

– Պարոն Անանյան, քաղաքական վերջին փոփոխություններով պայմանավորված՝ հարկային, մաքսային համակարգում կիրառվում են նոր մոտեցումներ: Արդեն կա՞ն բիզնեսից արձագանքներ:

– Դրական ազդակներ ստանում ենք, բայց դրանք դեռ չեն եղել համակարգային փոփոխությունների արդյունքում: Դա համաժողովրդական զարթոնքի արդյունքն է, բարձրագույն իշխանության, երկրի ղեկավարության հայտարարությունն ու երաշխիքները, որոնք ուղղված են ավելի թափանցիկ, գործընկերային մթնոլորտ ձևավորելուն: Այսինքն՝ մենք այսօր կարող ենք արձանագրել, որ ներկայում արձանագրվող ցուցանիշները դրանք դեռևս համակարգային բնույթ չեն գրում: Դրանք զարթոնքային մթնոլորտի արդյունք են:

– Խոսվում է հարկայինում, մաքսայինում արագ սպասարկման, զարտուղի ճանապարհներով գործարքներից խուսափելու մասին: Այսպիսի՞ ազդակներ եք ստանում:

– Այո, ինչպես նաև հարկերը վճարելու հետ կապված որոշակի տեղաշարժեր կան, ավելի զգուշ են դարձել հարկ վճարողները: Դրանք իմ նշած փոփոխությունների արդյունք են, երբ հարկային, մաքսային համակարգում աշխատող մասնագետներն ու պրոֆեսիոնալները իրենց պարտականություններում ավելի հոգատար ու զգույշ են դարձել:

– Ըստ ձեզ՝ այս փուլում գերատեսչության առաջնահերթ խնդիրները որո՞նք են լինելու:

– Առաջնահերթ խնդիրներն այն են, որ մենք այդ զարթոնքային տրամադրությունները համակարգային փոփոխությունների վերածենք: Այսինքն՝ մենք ունենանք շատ գործուն համակարգեր, թափանցիկ դաշտ, ստվերը հասցնենք գրեթե զրոյի կամ դրան մոտ: Եվ ամենակարևորն այն է, որ այդ ամենը լինի համակարգային փոփոխությունների արդյունք: Այն է՝ անձանցից որևէ կերպ կախված չլինի: Այսինքն, եթե Անանյան Դավիթը չլինի, միևնույն է համակարգը գործի, Պողոսյան Պողոսը գա պաշտոնի, համակարգը գործի: Համակարգը լինի առողջ և թափանցիկ:

– Բիզնեսը հաճախ դժգոհում էր, որ հարկայինի աշխատակիցներն առիթ- անառիթ գալիս էին փորձում էին ինչ- որ խախտումներ գտնել, տուգանել: Նման քաղաքականությունը փոխվելո՞ւ է:

– Նախ ասեմ, որ բիզնեսի գնահատականն առիթ կամ անառիթ ևս կարող է սուբյեկտիվ լինել: Բայց ես կարող եմ վստահեցնել, որ համակարգային փոփոխությունների արդյունքում հարկային վարչարարությունը համենայն դեպս չի լինի սուբյեկտիվ, կլինի նպատակային: Ես չեմ կարծում, որ այդ փոփոխությունների արդյունքում հարկ վճարողներն ավելի գրկաբաց կընդունեն հարկահավաքությամբ զբաղվող պրոֆեսիոնալներին, որովհետև մարդիկ ամեն դեպքում հարկերի հետ կապված մեծ խանդավառություն չեն ունենում, ամեն դեպքում, ուզում եմ ասել, որ սուբյեկտիվ մոտեցում չի լինի:

– Ժամանակին շատ էր խոսվում այն մասին, որ փոքր բիզնեսին պետք է հանգիստ թողնել, այլ մոտեցում ցուցաբերել: Ըստ ձեզ՝ այս պարագայում ինչպիսի քաղաքականություն պետք է կիրառել:

– Փոքր բիզնեսի նկատմամբ մենք ավելի հոգատար պետք է լինենք, մեր վարչարարությունը պետք է արդյունավետ դարձնենք: Վարչարարության հետ կապված համակարգերը պետք է լինեն ավտոմատ և ռիսկերը գնահատման հիման վրա լինեն: Ունենք այդպիսի համակարգեր, մասնավորապես, օպերատիվ տվյալների մշակման և ստացման, ռիսկերի գնահատման, դրանց հիման վրա գործերի պլանավորման համակարգեր, բայց դրանք բարելավելու անհրաժեշտություն կա: Դրանցում պետք է մարդկային գործոնը մի քիչ ավելի քչացնել, որ համակարգը որոշի ռիսկը, գնահատի և իդենտիֆիկացնի այն հարկ վճարողներին, ովքեր չեն դրսևորում ավելի պատասխանատու վարքագիծ:

Ինչ վերաբերում է փոքր բիզնեսին, ապա պետք է այդ հատվածին ավելի հանգիստ թողնել, ավելի հոգատար լինել փոքր բիզնեսով զբաղվողների հանդեպ, վարչարարությունն էլ օգտագործել նպատակային ու արդյունավետ:

Աննա Գզիրյան

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85