2018 թ․ հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում կաթի արտադրությունը նվազել է 7․7 %-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 146.5 մլն լիտր կաթ, ինչը 2017 թ.-ի համանման ցուցանիշին զիջում է 7․7 %-ով։
Միևնույն ժամանակ, պանրի արտադրությունն աճել է 6%-ով և կազմել 5 105.8 տոննա, մածունի արտադրությունն աճել է 24․3%-ով և կազմել 2 291.7 տոննա, թթվասերի արտադրությունը նվազել է 5 %-ով և կազմել 1,527.4 տոննա, կաթնաշոռի արտադրությունն աճել է 58․8%-ով և կազմել 450.5 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունն աճել է 30.1 անգամ և կազմել 2,245.4 հազար լիտր։