Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Apple-ը կթողարկի սմարթ-ժամացույցներ՝ նոր և հետաքրքիր հնարավորություններով
05/06/2018 12:03
Կիսվել

Apple-ը կթողարկի սմարթ-ժամացույցներ՝ նոր և հետաքրքիր հնարավորություններով

Apple կորպորացիայի ներկայացուցիչները հունիսի 4-ին Սան Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ) ծրագրային ապահովման մշակողների խորհրդաժողովում պատմել են այն նոր գործառույթների մասին, որոնք կստանան Mac-ի սեղանի համակարգիչները և Apple Watch-ի սմարթ-ժամացույցները: Համաժողովի հեռարձարկումը իրականացվել է նրա պաշտոնական կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Apple Watch-ի համար այս տարի ավելի ուշ ընկերությունը խոստանում է թողարկել watchOS 5 նորացումը: Սարքի բազմաթիվ նոր հնարավորությունները օգտատերերի համար կդյուրացնեն սպորտով զբաղվելը, այդ թվում՝ խմբերով:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է այլ օգտատերերի հետ ոչ մեծ մարզական մրցումների անցկացման ծրագրային ապահովմանը: Նորացումը նաև կներառի սարքի տիրոջ ֆիզիկակակն վիճակը հսկելու միջոցների օպտիմալացումը: Ժամացույցներն, օրինակ, կսովորեն հաշվել, թե քանի կալորիա է ծախսվել յոգայով զբաղվելու վրա: Դրանք նաև կարող են ինքնուրույն որոշել՝ երբ է օգտատերը սկսել զբաղվել սպորտով:

Apple-ում խոստանում են, որ ժամացույցներն ավելի արդյունավետորեն են գործակցելու Siri ձայնային օգնականի հետ: Վերջինիս հնարավոր կլինի ավելի շատ հրահանգներ տալ: Apple-ը հունիսի 4-ին ներկայացրել է Mac սեղանի համակարգիչների համար նախատեսված օպերացիոն համակարգի նոր տարբերակը, որն ստացել է macOS Mojave անվանումը:

Դրանում մեծ ուշադրություն է դարձված օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությանը: Մասնավորապես, կարելի կլինի նշել, թե տվյալների ինչ խմբերի հետ կկարողանան առնչվել այս կամ այն հավելվածները: Նորացման մեջ լրացուցիչ գործիքներ են ներառված Safari բրաուզերի համար: Դրանում կարելի կլինի գործարկել ռեժիմ, որում սահմանափակված է սոցիալական ցանցերում օգտատերերի վերաբերյալ տվյալների հավաքումը:

Սան Խոսեի խորհրդաժողովը կշարունակվի հինգ օր. որոնց ընթացքում ընկերությունը, ինչպես սպասվում է, կներկայացնի նոր հավելվածներ ու սարքեր: Հունիսի 4-ին ավելի վաղ այնտեղ արդեն ներկայացրել են iOS շարժական օպերացիոն համակարգի նոր տարբերակը, որում կարտացոլվեն տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ստեղծել լրացված իրականության էֆեկտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88