Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին
06/06/2018 10:23
Կիսվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի պահածոյագործների և հյութ արտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանը, «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Սանդրո Աբովյանը, պտուղ-բանջարեղեն վերամշակող շուրջ 30 ընկերություններ, այլ պատասխանատուներ։ Այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ գերատեսչության պաշտոնական կայքից։ 
 
Նախարարն իր խոսքում նշել է, որ հանդիպման հիմնական նպատակը պտուղ-բանջարեղենի մթերումների նախափուլին ընդառաջ ընթացիկ հարցերի քննարկումն  է և վերամշակողների կողմից առաջարկների ներկայացումը` մթերումների գործընթացի կազմակերպմանն ու արտահանումների խթանմանը նպաստելու նպատակով:
 
Վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները դրական են գնահատել նախորդ տարի մեկնարկած ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը՝ միաժամանակ առաջ քաշելով ընթացակարգերի պարզեցման հարցը։
 
Հանդիպման մասնակիցները շեշտադրել են հարկային օրենսդրության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես հումքի մթերման ընթացքում փաստաթղթավորման պահանջների վերաբերյալ։
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հորդորել է վերամշակողներին գրավոր առաջարկ ներկայացնել նախարարություն՝ հստակ հիմնավորումներով, որը կքննարկվի շահագրգիռ գերատեսչությունների՝ Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի հետ,  և անհրաժեշտության դեպքում կհրավիրվի առանձին հանդիպում բոլոր կողմերի մասնակցությամբ։
 
Բարձրացվել են նաև բանջարեղենի տեղական սորտերի սերմերի արտադրության ծավալների ավելացման, հավասար մրցակցային դաշտի ապահովման,  ինչպես նաև վարկավորման ընթացքում առաջացող  մի շարք  հարցեր։ Առաջարկ է հնչել նաև գյուղատնտեսական պորտալ ստեղծելու մասին, որը տեղեկատվության օպերատիվ փոխանակման հարթակ կհանդիսանա ֆերմերների և վերամշակողների համար՝ նպաստելով բերքի իրացման գործընթացի առավել արդյունավետ և թիրախային կազմակերպմանը։

 

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85