Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Սահմանամերձ Բագարան գյուղի աշակերտներն այսուհետ շատ հետաքրքիր զբաղմունք կունենան
11/06/2018 15:30
Կիսվել

Սահմանամերձ Բագարան գյուղի աշակերտներն այսուհետ շատ հետաքրքիր զբաղմունք կունենան

Երևանից շատ հեռու գտնվող սահմանամերձ Բագարան գյուղի դպրոցում հունիսի 8-ին իրարանցում էր․ դպրոցում բացվեց հերթական «Արմաթ» խմբակ-լաբորատորիան, որտեղ երեխաները կարող են սովորել ծրագրավորում, նաև՝ եռաչափ 3D տպիչ սարքի և CNC-հաստոցի միջոցով առարկաներ ստանալու հմտություններ։

Սահմանամերձ Բագարան գյուղի աշակերտներն այսուհետ շատ հետաքրքիր զբաղմունք կունենան

«Դասավանդի՛ր Հայաստան»-ի մասնակից, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ, «Արմաթ» լաբորատորիայի խմբակավար Վանիկ Վարդանյանը «Բիզնես 24»-ին պատմեց, թե ինչ են սովորում այստեղ երեխաները։

Նրա խոսքով, երեխաները, սկզբնական փուլում սովորում են «Աղվես» ծրագիրը, որը թույլ է տալիս նրանց խաղեր կամ այլ ծրագրեր գրել։ Իսկ նշված սարքերից օգտվելու համար նրանք դեռ պետք է հմտանան ծրագրավորման մեջ, որպեսզի կարողանան սարքերին ճիշտ կոորդինատներ փոխանցել։ Եթե նրանց դա հաջողվի, ապա կկարողանան եռաչափ 3D տպիչ սարքի միջոցով ստանալ մտքով անցած ցանկացած առարկա, իսկ CNC-հաստոցի միջոցով՝ առարկայի վրա գեղեցիկ փորագրություններ անել։

Սահմանամերձ Բագարան գյուղի աշակերտներն այսուհետ շատ հետաքրքիր զբաղմունք կունենան

Սահմանամերձ Բագարան գյուղի աշակերտներն այսուհետ շատ հետաքրքիր զբաղմունք կունենան

Չնայած այն բանի, որ երեխաները մի քանի ամիս է, ինչ համակարգչով են օգտվում, արդեն նրանցից ոմանք կարողանում են նույնիսկ խաղեր գրել։

Մենք տեղեկացանք նաև, որ խմբակ հաճախում է 30-35 երեխա։ Ասենք, որ դպրոցում սովորում է 77 աշակերտ։ Լաբորատորիա հաճախողների քիչ քանակը պայմանավորված է՝ թե՛ տարիքային սահմանափակման պատճառով («Արմաթ» կարող է հաճախել 10 տարեկան լրացած աշակերտը – խմբ․), թե՛ գյուղում տղա երեխաների զբաղվածությամբ։

Սահմանամերձ Բագարան գյուղի աշակերտներն այսուհետ շատ հետաքրքիր զբաղմունք կունենան

Մենք զրուցեցինք նաև 7-րդ դասարանի աշակերտ Դավիթ Դանիելյանի հետ, ով մեծ ոգևորությամբ մեզ պատմեց, որ արդեն փորձել է խմբակավարի օգնությամբ եռաչափ 3D տպիչ սարքի միջոցով ծաղկաման ստանալ, բայց արագությունը սխալ կարգավորելու արդյուքում ճիշտ ձև չի ստացվել, բայց դա նրան ամենևին չի տխրեցրել։

Սահմանամերձ Բագարան գյուղի աշակերտներն այսուհետ շատ հետաքրքիր զբաղմունք կունենան

Երևանից ժամանած «Արմաթ» լաբորատորիայի սան 12 տարեկան Դավիթ Բաղդասարյանը մեզ ցուցադրեց իր ձեռնոցը, որն ինքուրույն է պատրաստել՝ տեղադրելով սենսորային պլատա։ Այս ամենը նա սովորել է երկու տարի «Արմաթ» հաճախելու արդյունքում, իսկ Բագարան եկել էր, որպեսզի աշակերտների հետ կիսվի իր ստացած հմտություններով։ Նշենք, որ Դավիթն երազում է մարդու գործառույթներով ռոբոտ ստեղծելու մասին։

Սահմանամերձ Բագարան գյուղի աշակերտներն այսուհետ շատ հետաքրքիր զբաղմունք կունենան

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունիսի 8-ին Արմավիր մարզի սահմանամերձ Բագարան գյուղի միջնակարգ դպրոցում Ucom ընկերության հովանավորությամբ, նաև՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Դասավանդիր Հայաստան»-ի հետ համագործակցության արդյունքում, բացվեց արդեն հերթական «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիան։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75