Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Հայաստանում ավելացել է Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանող զբոսաշրջիկների թիվը
21/06/2018 17:25
Կիսվել

Հայաստանում ավելացել է Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանող զբոսաշրջիկների թիվը

Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Հայաստան մեծացել է զբոսաշրջիկների թիվը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունիսի 21-ին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատանը լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց դեսպան Ջասսիմ Մուհամմադ ալ Կասիմին՝ հավելելով, որ զբոսաշրջիկների թիվը ավելացել է հատկապես Հայաստանում ԱՄԷ դեսպանության բացումից հետո: «2013 թվականին մոտավորապես 403 էմիրաթցի է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, իսկ արդեն 2017 թվականին զբոսաշրջիկների թիվը հասել է 8347-ի»,-ասաց դեսպանը՝ վստահեցնելով, որ դեսպանությունն աջակցում է այս ոլորտին, որպեսզի երկու երկրների միջև զբոսաշրջությունը լինի երկու կողմերից էլ: «Եթե 2016 թվականի դեկտեմբերին «Էյր-Արաբիա»-ն և «Ֆլայ Դուբայ»-ը կատարում էին շաբաթական ընդամենը 6 չվերթ Էմիրություններից-Երևան և հակառակ ուղղությամբ, ապա 2017 թվականին դրանց թիվը երեք անգամ ավելացել է: Իհարկե, այդ թիվը տոն օրերին, Ամանորին, ինչպես նաև ամառային արձակուրդներին կարող է ավելանալ»,-նշեց նա:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե Հայաստանի ո՞ր վայրերն են հատկապես նախընտրում զբոսաշրջիկները, դեսպանն ասաց, որ իրենք Հայաստանում ամենատարբեր վայրեր են նախընտրում: «Էմիրաթցիները սիրում են Սևանը, Դիլիջանը, Ծաղկաձորը, Ջերմուկը, ինչպես նաև Հաղարծինը, որը հիմնովին վերանորոգվել է  Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն Խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ, Նորին Մեծություն Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմեդ Ալ Քասսիմիի հովանավորությամբ»,-հավելեց Հայաստանում ԱՄԷ դեսպանը:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33