Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը
21/06/2018 17:49
Կիսվել

Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը

Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Տնօրենի փոփոխությունը պետք է դիտարկել համակարգային բարեփոխումների շրջանակում: Այդպիսի փոփոխություններ շարունակվելու են նաև այլ բուժհաստատություններում: Փոփոխությունը կատարվել է օրենքի տառին համապատասխան կերպով»,-հիմնավորեցին նախարարությունից:

Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Արյունաբանական կենտրոնի աշխատակիցները հավաքվել և նոր տնօրեն են նշանակել արյունաբան Երվանդ Հակոբյանին: «Արմենպրես»-ն այս առթիվ զրուցեց նաև կենտրոնի փոխտնօրեն Նատա Մելքիկյանի հետ:

«Դա նշանակում չի եղել, այլ պարզապես քննարկում, ցանկություն՝ նշանակելու Երվանդ Հակոբյանին: Քննարկումը եղել է շատ փոքր շրջանակով, որը չի արտահայտել ողջ անձնակազմի տեսակետը: Անցկացվել է քվեարկություն, որը կարծում եմ՝ սխալ էր: Ես ասացի՝ եթե նույնիսկ քվերակություն է լինում, ապա գոնե ողջ անձնակազմը պետք է քվեարկի: Դա օբյեկտիվ չի եղել»,-ասաց փոխտնօրենն ու հավելեց, որ նման քննարկումը եղել է նախքան նոր տնօրենի՝ Սամվել Դանիելյանի նշանակման մասին իմանալը:

Մելքիկյանը նշեց՝ Սամվել Դանիելյանի հետ ընդհանուր լեզու են գտել, և ամեն հարց լուծված է:

Նույն կենտրոնի աշխատակից, արյունաբան Անահիտ Զախարյանը նշեց՝ ինքը նախկինում երկար տարիներ աշխատել է Սամվել Դանիելյանի հետ, նրա նշանակվելուն դեմ կամ կողմ լինելու հիմքեր չունի: «Ինչու՞ պիտի դեմ լինեմ մի մարդու նշանակմանը, ում հետ կողք կողքի աշխատել եմ երկար տարիներ և շատ եմ հարգել նրան»,-եզրափակեց նա:

Քանի որ Սամվել Դանիելյանը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, հետևաբար առաջիկայում սահմանված կարգով կանցկացվի տնօրենի ընտրության մրցույթ: Ցանկացած նոր տնօրեն ընտրվում է մրցույթով՝ ՀՀ կառավարության սահմանած ընթացակարգով:

Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենն էր Սմբատ Դաղբաշյանը: Նա կենտրոնը ղեկավարում էր 2001 թվականից:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87