Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վարչապետը կհրաժարվի Բաղրամյան 26-ից
28/06/2018 12:45
Կիսվել

Վարչապետը կհրաժարվի Բաղրամյան 26-ից

ՀՀ վարչապետն ապագայում կունենա մեկ նստավայր, և Բաղրամյան 26-ը կվերադարձվի ՀՀ նախագահի աշխատակազմին: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր սահմանելու որոշման նախագծին, որով  Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեները սահմանվում են վարչապետի տեղակայման վայրեր:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշումն այս պահին ընդամենը տեխնիկական լուծում է: «Տարօրինակ իրավիճակ ունենք, երբ վարչապետը երկու շենքում ունի տեղակայման վայր: Մենք ամենևին չենք մոռացել ինչն ենք քննադատել, որովհետև քննադատություն է հնչում, որ մոռանում ենք, թե ինչն ենք քննադատել՝ հայտնվելով կառավարությունում: Այն, ինչ քննադատել ենք, ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք, հարցերին պետք է ոչ թե անձնավորված, այլ ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել: Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից, այն ժամանակի ընթացքում կվերադարձվի ՀՀ նախագահի աշխատակազմին: Այս պահին որոշակի արարողակարգային պարտականություններ կան, արարողակարգային խնդիրները, ինչպես նաև աշխատակազմի որոշ մարմինների տեղակայման հարցը լուծելուց հետո կընդունենք համապատասխան որոշում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ փաստացի արդեն երկար ժամանակ աշխատում է կառավարության շենքում, ինչը, ըստ նրա, նաև հարմար է: «Հետագայում սա նաև կառավարության որոշումներով կարձանագրենք: Վարչապետը կունենա մեկ նստավայր, և Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահի աշխատակազմին՝ իմ նշած հարցերը լուծելուց հետո: Այս պահին որոշումը տեխնիկական լուծում է ընդամենը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02