Կառավարությունն արտոնություն չտրամադրեց «Հարսանքար» ՍՊԸ-ին
Կառավարությունն այսօրվա նիստին մերժեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսանքար» ընկերությանը արտոնություն տրամադրելու հայտը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ e-gov.am կայքից։
Հայտը մերժման փաստաթղթում, մասնավորապես նշված է, որ այն չի ընդունվել՝ հաշվի առնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ դիրքորոշումը:
«Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ՀԱՐՍՆԱՔԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը մերժելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ շահագրգիռ մարմինների առարկությունների և առաջարկությունների հիման վրա», – նշված է փաստատթղթում։