Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-2.00 EUR SELL - 419.00-2.50
OIL:  BRENT - 105.75-2.03 WTI - 102.36-2.23
COMEX:  GOLD - 4346.30+1.55 SILVER - 64.29+1.66
COMEX:  PLATINUM - 1788.00-0.58
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.05+0.47 EUR/GBP - 1.1458-0.69
FOREX:  EUR/USD - 1.1458-0.69 GBP/USD - 1.3372-0.78
STOCKS RUS:  RTSI - 855.11-2.16
STOCKS US: DOW JONES - 51461.90-1.21 NASDAQ - 25978.43-0.01
STOCKS US: S&P 500 - 7551.81-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 64136.25+0.33 TOPIX - 4094.19+0.80
STOCKS CHINA:  HANG SENG - 24604.29-0.44 SSEC - 3875.60-0.41
STOCKS EUR:  FTSE100 - 10688.47+0.28 CAC40 - 8140.59+0.62
STOCKS EUR:  DAX - 25537.75+0.53
17/09/2026  CBA:  USD - 363.5+0.09 GBP - 486.54-3.01
17/09/2026  CBA:  EURO - 417.23-2.04
17/09/2026  CBA:  GOLD - 50583+387 SILVER - 756.66+18.59
Ավագ Ավանեսյան․ 2017 թվականին ՏՏ ոլորտում 612 մլն դոլարի չափով ծառայություն է մատուցվել
29/06/2018 11:49
Կիսվել

Ավագ Ավանեսյան․ 2017 թվականին ՏՏ ոլորտում 612 մլն դոլարի չափով ծառայություն է մատուցվել

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 2010-2017 թվականին տարեկան միջինը գրանցել է 29.8 աճ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, 2017 թվականին ՏՏ ոլորտում 612 մլն դոլարի չափով ծառայություն է մատուցվել:

«Սա շատ լավ ցուցանիշ է, որովհետև նախորդ տարիների համեմատ դինամիկ աճ կա: 2015 թվականին ՏՏ ոլորտում 425 մլն դոլարի չափով ծառայություն էր մատուցվել: ՏՏ ոլորտի մեր հիմնական արտահանումն իրականացվում է դեպի ԱՄՆ, Կանադա,  Եվրոպա, Ռուսաստան, Ավստրալիա, Արևելյան Ասիայի երկրներ»,-ասաց փոխնախարարը:

Ավագ Ավանեսյանը նշեց, որ տարեցտարի ոլորտում նկատվում է ընկերությունների թվի աճ: 2014 թվականին ստեղծվել է 274 կազմակերպություն, իսկ 2017 թվականին՝  570 կազմակերպություն:

«Այսինքն՝ կրկնակի աճ է գրանցվել: Դա նշանակում է, որ ամեն տարի նոր գաղափարներ են ի հայտ գալիս ոլորտում: Մենք արձանագրում ենք, որ պոտենցիալը մեծ է, և պետք է պայմաններ ապահովենք այն իրականացնելու համար»,-հավելեց Ավագ Ավանեսյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ ներկայում մշակվում է ինովացիոն ռազմավարություն: Քննարկվում է մտքի ուժը վերջնական արտադրանքի վերածելու համար համապատասխան պայմանների ստեղծման հարցը:

«Քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հիմնված է մարդկային կապիտալի վրա, հետևաբար մեր հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի կադրային ռեսուրսի ձևավորումը՝ աշխատանքը սկսելով դպրոցներից: Դա՝ որպես երկարաժամկետ լուծում: Անհրաժեշտ են նաև կարճաժամկետ լուծումներ, դրանցից մեկը պետության կողմից ՏՏ ծառայությունների համար պահանջարկի ստեղծումն է»,-ասաց Ավագ Ավանեսյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ տեխնոլոգիական լուծումները Հայաստանի տարբեր ոլորտներում կիրառելու տեսանկյունից անելիքներ կան բիզնես ոլորտի տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու առումով: Ավագ Ավանեսյանի խոսքով՝ պետք է հարթակներ ստեղծել, որ բիզնեսը լիարժեք տեղեկացված լինի տեխնոլոգիական լուծումներին, և պարզ լինի, թե որտեղ դրանք կարող է կիրառել։

17/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.5
+0.09
Եվրո (EUR)
417.23
-2.04
Ռուբլի (RUR)
4.3074
-0.0091
Լարի (GEL)
139.54
+0.06
50583
+387
Արծաթ
756.66
+18.59