
ԱԱԾ-ն ձերբակալել է Արտյոմ Կանևսկոյին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Հարությունյանին (Արտյոմ Կանևսկոյ):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից, առաջիկայում կտրվեն ավելի մանրամասն տեղեկություններ:
Հուլիսի 28-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները որոշակի գործողություններ էին իրականացնում Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում, որը պատկանում է Արտյոմ Հարությունյանին: