2018 թվականի մայիս ամսվա դրությամբ արդյունաբերական վարկերի ծավալն աճել է 40%-ով
2018 թվականի մայիս ամսվա դրությամբ հայաստանյան բանկերում արդյունաբերական վարկերի ծավալը կազմել է 86,093 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 40%-ով։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Կենտրոնական բանկից։
Ըստ հրապարակված վիճակագրության՝ արտարժույթով արդյունաբերական վարկերը կազմել են 447,416 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ արտարժույթով արդյունաբերական վարկերն աճել են 17%-ով։