2018 թվականի մայիս ամսվա դրությամբ հիփոթեքային վարկերի ծավալն աճել է 16%-ով
2018 թվականի մայիս ամսվա դրությամբ հայաստանյան առևտրային բանկերում հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է 214,625 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 16%-ով։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Կենտրոնական բանկից։
Ըստ հրապարակված վիճակագրության՝ արտարժույթով հիփոթեքային վարկերը կազմել են 97,338 մլն դրամ, իսկ դրամով վարկերը՝ 117,287 մլն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ արտարժույթով հիփոթեքային վարկերն աճել են 4%-ով, իսկ ՀՀ դրամով վարկերը՝ 29%-ով։