Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 10.3 տոկոսով
04/07/2018 12:17
Կիսվել

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 10.3 տոկոսով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1 մլն 206 հազար 952 մարդ, որը 10.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Ընթացիկ տարվա հունիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 251 հազար 476 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.8 տոկոսով:

2018 թվականի հունիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 234 հազար 738 մարդ՝ 11.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հունիս ամսվա ցուցանիշը:

2018 թվականի հունվար-հունիս ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 6.8 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 7980 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 10912 տոննա ապրանք:

2018 թվականի հունիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 16 հազար 738 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 7 հազար 744 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 76 հազար 88 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 35 հազար 173 մարդ:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87