Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
2018 թ․ առաջին կիսամյակում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալներն աճել են 12,6%-ով
11/07/2018 14:14
Կիսվել

2018 թ․ առաջին կիսամյակում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալներն աճել են 12,6%-ով

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2018 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, հաշվետու շրջանում պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկան ինչպես նախատեսված, այնպես էլ անցյալ տարվա ցուցանիշների հետ համեմատ: 

Վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալների աճը գերազանցեց նախատեսված ցուցանիշը 12,6%-ով, իսկ անցյալ տարվա շեմը՝ 6,3%-ով: Բեռնումն ավելացել է 6,1% և 2,3%-ով համապատասխանաբար:

Երկաթուղային ճանապարհով արտահանումը ծրագրված ցուցանիշը գերազանցեց 29,3%-ով, իսկ 2017 թվականի հունվար-հունիսի մակարդակը՝ 27,9%-ով: Բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում ցուցադրել են 12,4% և 7,5%-նոց աճ: Իսկ երկաթուղային ներմուծման ծրագրված ցուցանիշը գերակատարվել է 3,5%-ով, սակայն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ գրանցվել է 5%-նոց անկում: 

2017 թվականի հետ համեմատ աճ է գրանցվել գնացքի միջին քաշի, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականության, տեղամասային և տեխնիկական արագությունների գծով:

Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ 2018 թվականի հունվար-հունիսին երկաթուղին սպասարկել է 6427  գնացք, որից 6408-ը՝ ըստ չվացուցակի: Սերգեյ Վալկոն արձանագրեց ներհանրապետական էլեկտրագնացքների և միջազգային գնացքների չվացուցակների կատարելագործումը:

Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականի հաշվետու շրջանում գծի գնահատականը բարելավվել է՝ կազմելով 77 միավոր:

Առաջին կիսամյակում շարունակվել է գծի կապիտալ վերանորոգումը, կոճերի տեղադրումը: Օրինակ, կապիտալ վերանորոգվել է 7 կմ գիծ, տեղադրվել 3930 փայթե և 7840 երկաթբետոնե կոճ, շարունակվում է էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը: 

Ուղևորափոխադրումների հարցի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնեց, որ 2018 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում փոխադրվել է 159 հազար ուղևոր, ինչը 7,4%-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Միջազգային ուևորափոխադրումների ծավալների աճը կազմել է 7%, իսկ ներհանրապետականինը՝ 7,4%:

Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, գործունեության արդյունավետության կատարելագործումը, աշխատանքի արտադրողականության աճը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32